Արշակ Չոպանյանի գործունեությունը՝ որպես ՌԱԿ ռահվիրա

am en es ru
Arshak Ch`opanyani gortsowneowt`yowne, orpes RhAK andam_65568

«Չօպանեան չէ դադրած հայկական դատին համար ամէն պարագաներու մէջ պայքարել».

Պողոս Նուբար

 

Ներհուն մտավորական, հրապարակախոս, գեղագետ բանաստեղծ և քաղաքական նվիրյալ գործիչ, ՌԱԿ անդամ Արշակ Չոպանյանը, ով արժանացել է հայ մշակույթի դեսպան պատվանունին, հայ դատի պաշտպանությանն ուղղված բազում աշխատանքներ է տարել:

Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնավորումից ի վեր Արշակ Չոպանյանը հարել է կուսակցությանը, և շուտով՝ 1926 թ. Չոպանյանը ընտրվում է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (1926-1929):

Որպես կուսակցության ատենապետ, նա 9 ամսով մեկնում է ԱՄՆ կուսակցության կազմակերպական նպատակներով և հաջողվում է ձեռնարկած գործում: Վերջինս նաև ծավալում է մշակութային գործունեություն՝ մի շարք համալսարաններում դասախոսություններ կարդալով: Սրան զուգահեռ՝ զբաղվում է 1927թ. Լենինականի երկրաշարժի օգտին նվիրատվությունների հանգանակման աշխատանքներով, որին ՌԱԿ-ը մասնակցում էր իր ամբողջ ներուժով:

Չոպանյանի նախաձեռնությամբ Բոստոնում հիմնվում է «Երևան» երիտասարդական ակումբը, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Չոպանյանը մամուլում հրատարակում է կուսակցության ապագային վերաբերող իր մտքերը:

1931թ.-ի օգոստոսին գումարվում է ՌԱԿ Ե ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում Արշակ Չոպանյանը ընտրվում է կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, Հրաչ Երվանդի ատենապետությամբ: Չոպանյանը 2 անգամ մաս է կազմել Փարիզի ՌԱԿ «Ապագա» քաղաքական, հասարակական և գրական եռօրյայի խմբագրական մարմնին:  

 

Աղբյուրը՝ Հ. Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները»  բազմահատորյակ

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ