Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով

am
Art`owr Vanets`yane harts`ak`nnvel e ir ew HK`Ts peti herhakhosazrowyts`i gaghtnalsman gortsov_100457

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնալսման գործով։ Տեղեկությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում հաստատեց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ չի միջամտում ձայնագրության հետ կապված՝ պաշտոնական լիազորությունների հնարավոր անցման դեպքով հարուցված քրեական գործի քննությանը։

«Կա հարուցված քրեական գործ պաշտոնական լիազորություններն անցնելու մասով: Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործին։ Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք, իսկ օպերատիվ տվյալները, ինչպես գիտեք, հրապարակման ենթակա չեն»,- ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում են ձայնագրություններ եղել, և տեխնիկայի այս դարում հնարավոր է խոցելի տեղ լիներ։

«Այն, ինչ ես խոսում եմ հեռախոսով, կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած ասածի ու արածի մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գատնալսման փաստով հարուցված է երկու քրեական գործ. հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու և պաշտոնեական լիազորությունների անցման դեպքի կապակցությամբ։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ