Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ և անձամբ շնորհավորել Հայկ Մարությանին

am
Artak Zeynalyann ayts`elel e <<Im k`ayle>> dashink`i nakhentrakan shtab ew andzamb shnorhavorel Hayk Marowt`yanin   _101793

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքերի հրապարակումից հետո գնացել է «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբ և անձամբ շնորհավորել դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում զրուցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, այնուհետև մոտենում է Երևանի ավագանու  արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, ում դիմավորում են ծափահարություններով, իսկ Արտակ Զեյնալյանը սեղմում է նրա ձեռքը ու շնորհավորում հաղթանակի կապակցությամբ: Արտակ Զեյնալյանին ուղեկցել է «Լույս դաշինքի» ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը: 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219), երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ