Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է

am
Arts`akh ayts`elats zbosashrjikneri k`anakn achel e_76891

Արցախի տուրիզմի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4362-ով:  Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաեւ առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

 

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր եւ 1 զբոսաշրջային գործակալ: Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով եւ 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

 

Տարեսկզբից Երեւանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է «Ղարաբաղ թաքնված գանձ» 1,2 րոպեանոց տեսահոլովակը: Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երեւանում եւ Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին: Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ