Արցախը մշտապես մասնակցում է նմանատիպ համահայկական համաժողովների. Համաժողովի մասնակից

am
Arts`akhe mshtapes masnakts`owm  e nmanatip hamahaykakan hamazhoghovneri.  Hamazhoghovi masnakits`_22463

«Արցախը մշտապես մասնակցում  է նմանատիպ բնույթ ունեցող համահայկական համաժողովների և ոչ միայն ունկնդրի, այլև առաջարկներ ներկայացնողի կարգավիճակով»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց Արցախի «Հայկի սերունդ» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Երվանդ Հաջյանը՝ հավելելով, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ևս Արցախը ներկայացնող գործիչները մի քանի առաջարկներով արդեն հանդես եկել են:

 

Հաջյանի խոսքով, հետագա համագործակցությունը ամրապնդելու տեսանկյունից որոշ ակնկալիքներ կան, որոնցից բացի տարբեր երկրների նույն շահերն ու նպատակները հետապնդող հասարակական միությունների հետ նոր համագործակցություն հաստատելու համար հնարավորություններ ևս կան: «Բնականաբար,   մեզ համար մեծ հնարավորություն է այս եռամիասնությունը անմիջապես զգալը, տեսնելն ու գործնական քայլերի վերածելը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արցախում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում ամեն բան լավ է, իսկ սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակ է տիրում, ինչը, ըստ Հաջյանի, կարևոր հանգամանք է և մարդկանց հնարավորություն է տալիս հանգիստ ապրելու, արարելու, լրացուցիչ խթան է Արցախում զբոսաշրջությունը զարգացնելու համար:

 

«Այս տարի դեպի Արցախ զբոսաշրջության մեծ հոսք կար, ինչը առիթ է երկրի տնտեսության զարգացման համար ևս: Արցախում այժմ ուրբանիզացիա է տեղի ունենում, մարդիկ գյուղերից տեղափոխվում են քաղաք, որտեղ ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորությունը մեծ է»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Վերջինս անդրադրձավ նաև Արցախի գյուղական համայնքների կյանքին՝ նշելով, որ այս տարի բերքատվությունը բարձր ցուցանիշներ է գրանցել, ինչի շնորհիվ   ապահովվել է և՛ ներքին շուկան, և՛ արտահանումների ոլորտը:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ