Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Արցախը փաստացի անկախ և կայացած պետություն է իր ուժեղ բանակով. Շարմազանով

am
Arts`akhe p`astats`i ankakh ew kayats`ats petowt`yown e ir owzhegh banakov. Sharmazanov_18041

Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական և փաստացի անկախ պետություն է. Անկախ նրանից` միջազգային հանրությունը ճանաչում է Արցախի անկախությունը, թե ոչ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այս հանգամանքը:

 

Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այն որ Արցախն այս պահին ժողովրդավարական, անկախ պետություն է, կայացած պետություն է իր պետական համակարգով, ինստիտուտներով, քաղաքացիական հասարակությամբ և ուժեղ բանակով, ապացույցն է այն բանի, որ արցախցիների լկռիվն արդար է եղել»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ միայն մնում է հասնել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը, երբ Արցախի բնակչությունը ինքնուրույն կորոշի  սեփական ճակատագիրը: «Մենք պետք է հասնենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Ես համոզված եմ, որ մենք դրան հասնելու ենք »,- եզրափակեց Շարմազանովը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ