Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ խորհրդարանի պատվիրակությանը

am
Arts`akhi AZh nakhagahn endownel e HH khorhrdarani patvirakowt`yane_18098

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ և ընդգծել, որ այն ողջ հայության ձեռքբերումն է:

Էդուարդ Շարմազանովն Աշոտ Ղուլյանին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը:  ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է, և նրա հաղթանակները համայն հայության հաղթանակներն են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդրության կատարելագործման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ