Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արցախի և Հայաստանի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

am
Arts`akhi ew Hayastani masin patmogh CNN-i filme mayisin klini et`erowm_54283

Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի և Արցախի մասին, գրում է Artsakhpress.am-ը:

Ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումի պատմությունն ու գրանցած հաջողությունները:

Էնթոնի Բուրդենը Հայաստան և Արցախ էր այցելել 2017 թվականի հոկտեմբերին: Արցախում նա եղել է Շուշիում, որտեղ ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի և հոնի օղի: Արցախ այցելությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ CNN-ի թղթակիցը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ