Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Արցախի մէջ օրկանական ծագման օճառներ կը պատրաստուին

am
Arts`akhi mej orkanakan tsagman ocharhner ke patrastowin_16680

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գիւղի բնակիչ Լիլիթ Տոնոյեան, բացառապէս բնական հումքէ՝ բուսական տարատեսակ իւղերէ, օրկանական ծագման օճառներ եւ գեղագիտական այլ պարագաներ կը պատրաստէ: Այս մասին կը գրէ «Արցախբրէս գործակալութիւնը:

Լիլիթ Տոնոյեան  պատմած է, որ 2016 թուականին մասնակցած է «ԷկոԼաբ» կարողութիւններու զարգացման ծրագիրին, որուն նպատակն է ձեւաւորել կամաւորական ծրագիրներու տնօրինման հմտութիւններ եւ հասարակական առաջընթաց բերող համայնքային ծրագիրներու իրականացում։

Լիլիթին խօսքով, օճառներ պատրաստելու իր ծրագիրը ան  անուանած է «Soap for Hope» («Օճառ՝ յանուն յոյսի»): Այս թեմայով Քրուաթիոյ մէջ ան   համագումարի ալ մասնակցած է:

«Որպէս իմ համայնքի զարգացման ծրագիր՝ ես առաջարկել եմ «Soap for Hope»ը, որն իրենից ներկայացնում է Էկո ձեռնարկատիրութիւն՝ յանուն սոցիալական բարեփոխումների: Օճառների պատրաստման համար օգտագործում եմ բացառապէս բնակական հումք՝  բուսական ծագմամբ իւղեր (ձիթապտղի, արմաւի եւ այլն), դեղաբոյսեր, որոնք մեծամասամբ աճում են հէնց գիւղի տարածքում: Օճառները պատրաստւում են յատուկ մշակուած բաղադրատոմսերով, որոնք նորարարութիւն են. դրանք ունեն ոչ միայն մաքրող յատկութիւն, այլեւ օգտակար են մաշկի տարատեսակ խնդիրներ ունեցողներին։ Այժմ պատրաստում ենք մաշկի տարբեր տեսակների խնամքի  համար նախատեսուած այլ օճառներ եւս»,- ըսած է Լ. Տոնոյեան:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ