Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Արցախի նախագահը ԱՄՆ կոնգրեսում

am en ru
Arts`akhi nakhagahe AMN kongresowm_49395

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ Կոնգրես, նրա ունեցած հանդիպումները, ինչպես և սպասվում էր, առաջացրել են Ադրբեջանի դժգոհությունը. վերջիններս բողոքի նոտա են հղել Պետքարտուղարություն: 

Ադրբեջանական կողմի՝ Արցախի նախագահի այցին ուղղված այդպիսի հիվանդագին արձագանքն  առաջին հերթին պայմանավորված է այն փաստով, որ Ամերիկայի մի շարք նահանգներ սկսել են Արցախի ճանաչման գործընթացը, և այս հարցում նրանց ակտիվ կերպով աջակցում են հայամետ մի շարք կոնգրեսականեր: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն նշել է, որ ժամանակն է՝ Արցախի անուղղակի ճանաչումը փոխվի ուղղակի ճանաչման, ինչին վերջինս պատրաստ է սատարել:

Այս այցը աննախադեպ է այն առումով, որ պաշտոնական ընդունելիություն է կազմակերպվել ԱՄՆ Կոնգրեսի շենքում մեծ թվով կոնգրեսակաների մասնակցությամբ: Մասնավորապես հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցել են նաև Բրենդ Շերմանը, Աննա Էշոն, Ադամ Շիֆը, Դեւիդ Սիսլին և այլ կոնգրեսականներ, որոնք ակտիվ կերպով աջակցում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև Արցախին: Այդ աջակցության արդյունքում պաշտոնական Ստեփանակերտը տարեկան միլոնավոր դոլարների օգնություն է ստանում ԱՄՆ-ից: Հենց սա էլ կոչվում է Արցախի անուղղակի ճանաչում, ինչի դեմ երկար տարիներ պայքարում է Բաքուն:

Բակո Սահակյանի այցը ԱՄՆ Կոնգրես նվաճում է համարել նաև ԱՄՆ Հայ դատի ղեկավար Արամ Համբարյանը՝ նշելով այն ապարդյուն ջանքերը, որոնք թափել էր պաշտոնական Բաքուն այն խափանելու համար: Այս այցը կարևոր էր նաև Արցախի օգնությունը շարունակական դարձնելու տեսանկյունից, քանի որ ԱՄՆ նոր վարչակազմը, ինչպես հայտնի է, կրճատում է օտար պետություններին տրամադրվելիք օգնության չափը: Մասնագետները հատկապես շեշտում են այն հանգամանքը, որ Արցախի նախագահը հանդիպել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ,  նրանց ներկայացրել Արցախյան հիմնահարցը, ինչը կարևոր է կոնգրեսականների համար ոչ միայն խնդրին ծանթանալու, այլև ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքները չեզոքացնելու տեսանկյունից:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ