Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Արցախի ներքաղաքական դաշտում ամեն ինչ հանգիստ է. Գառնիկ Իսագուլյան

am
Arts`akhi nerk`aghak`akan dashtowm amen inch` hangist e. Garhnik Isagowlyan_75755

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Արցախում կատարվող ներքաղաքական զարգացումները, հրաժարականների պահանջներն արհեստական են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետություն ներկայացուցիչ, Արցախի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

«Միանշանակ, դրանք  արհեստական գործընթացներ են: Ինչ վերաբերում է դրանց  համընկած փոփոխություններին, ապա նշեմ, որ այդ փոփոխությունները վաղուց էին պատրաստվում Արցախում, որոնք պետք է  տեղի ունենային Սահմանադրական փոփոխություններից անմիջապես  հետո: Պարզապես, որոշակի խնդիրների պատճառով դրանք հետաձգվեցին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը նշեց, որ Արայիկ Հարությունյանը վաղուց էր պատրաստվում հրաժարական տալ և այդ հարցը բազմիցս է քննարկվել:

«Սա նորություն չէր, Արայիկ Հարությունյանը՝ որպես  քաղաքական ուժի ղեկավար,  պարզապես պահը ճիշտ գնահատեց և որոշակի հաշվարկներով  հրաժարական տվեց: Բայց դրանից հետո ոչինչ չի փոխվել, Արայիկ Հարությունյանը շարունակում է նույն կերպ աջակցել կառավարությանը»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է կատարվում  Արցախի ներքաղաքական դաշտում, Իսագուլյանը նշեց, որ ամեն ինչ շատ հանգիստ է:  

«Ամեն ինչ շատ լավ է, Արցախում խաղաղ է, միմյանց հետ էլ շատ ջերմ են: Վերջերս էլ պարոն Փաշինյանը շատ հստակ ցուցում տվեց, որ բանակայինները  չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին, և կարծում եմ՝ դա շատ ճիշտ է:  Ի վերջո, այդ գործընթացների վերաբերյալ  հնչեցին նաև Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի հայտարարությունները»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ