Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախն այսօր (Լուսանկարներ)

am
Arts`akhn aysor (Lowsankarner)_18047

Պատմական Հայաստանի Արցախ (Ղարաբաղ) նահանգը հնագույն ժամանակներից հայաբնակ է եղել: Դրա մասին  են վկայում տարածքում հայտնաբերված բազում  վիմագիր արձանագրությունները,  ճարտարապետական հուշարձանները :

 

Արցախում մշտապես են հայեր բնակվել, սակայն եղել են ժամանակշրջաններ, երբ բնակչության թիվը ինչ-ինչ պատճառներով նվազել է, ապա ավելացել, բայց բնակչության ազգային պատկանելությունը փոփոխություն չի կրել: Խորհրդային տարիներին,օրինակ, պատմական վկայությունները ցույց են տալիս, որ Արցախի բնակչության հանդեպ  իրականացվել է ծրագրված քաղաքական ցեղասպանություն։ Եվ միայն Ղարաբաղյան շարժումն ու Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակներն են խափանել Արցախի հայաթափման ծրագրի վերջնական իրագործումը։

 

 

Այսօր էլ Արցախի Հանրապետության բնակչությունը կազմված է հայերից, և 2015թ. կատարված մարդահամարի արդյունքում պարզ է դարձել, որ Արցախի բնակչության թվաքանակը կազմում է կազմել է 146 260 մարդ: ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

Ըստ Արցախի ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ այս տարվա մայիսին գրանցվել է 191 ծնունդ և 125 մահ, բնակչության բնական աճը կազմել է 66 մարդ: Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, 2017 թվականի մայիսին Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 53, ամուսնալուծությունների թիվը` 13:

 

Հատկանշական է, որ մայիսին ապրիլին համեմատ Արցախում ծնունդների թիվն ավելացել է 8-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է 5-ով: Սակայն բնական աճը մայիսին նվազել է 20-ով: Դրա մասին են վկայում հետևյալ թվերը. 2017թ. ապրիլին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 183 ծնունդ և 97 մահ, բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ: 2017թ. ապրիլին Արցախում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 76, ամուսնալուծությունների թիվը` 18:

 

 

Իսկ 2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 Եվրո:

 

Պետք է նշել, որ Արցախի Հանրապետության տնտեսությունը տարեց տարի աճ է գրանցում, ինչին նպաստում են տնտեսության մեծ նոր ուղղությունների ունեցած զարգացումները:  Տնտեսության նոր ուղղություններից մեկը լեռնահանքային արդյունաբերությունն է։ Լինելով առավել երիտասարդ ճյուղ՝ այն դարձել է  պետական բյուջե հարկային վճարումների խոշորագույն աղբյուրը եւ 1500 աշխատատեղ է ապահովել։

 

Լեռնային Ղարաբաղն   հրապուրիչ է ոչ միայն հայաստանցի ներդրողների, այլ նաև արտասահմանցի ներդրողների համար։ Տեղական արտադրանքը արտահանվում է ինչպես ԱՊՀ երկրներ, այնպես էլ հարևան Իրան, եվրոպական մի շարք երկրներ։ Սակայն Արցախի Հանրապետության հանրապետությունը չճանաչված լինելու  փաստը իր բացասական հետեւանքներն է ունենում արտասահմանյան կապիտալ ներգրավելու հարցում և առաջանում են որոշ խոչընդոտներ։

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ