Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արցախում քաղաքական կրքերը չեն հանդարտվում

am
Arts`akhowm k`aghak`akan krk`ere ch`en handartvowm_75199

 

Արցախում քաղաքական կրքերը շարունակվում են:  «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը  հանդես է եկել հայտարարությամբ,  որտեղ նշել է  Ստեփանակերտում անցկացվելիք հանրահավաքի մասին՝  Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

««Արցախյան զարթոնք» շարժման նախաձեռնող խումբը` ի դեմս Վալերի Բալայանի, Արմեն Առաքելյանի, Նելսոն Գրիգորյանի, Անդրեյ Մանասյանի և մեր համախոհները, ի դեմս Միքայել Արզումանյանի և այլ քաղաքացիական և ռազմական ծառայողների, շարունակում ենք մեր պայքարն  Արցախում առկա քաղաքական ճգնաժամը լուծելու, երկրի կառավարման, զարգացման, անվտանգության և պաշտպանության ռազմավարությունը նախագծելու ուղղությամբ: Նաև հայտարարում ենք, որ առայժմ չենք համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ:
Նախաձեռնող խումբը շարունակում է պատրաստվել հանրահավաքի, որը տեղի կունենա 07.07.2018թ. Ստեփանակերտի Մաշտոցի փողոցի 7-րդ շենքի հարևանությամբ (ЗАГС) ժամը 15:00-ին»:

Սրան հաջորդել է նաև մեկ այլ հայտարարություն և լուսանկար  գեներալ Միքայել Արզումանյանի հետ:

«Իշխանությունները կեղծ լուրեր են տարածում իբր հանրահավաքը տեղի չի ունենա, դեռ ավելին, այս պահին մեզ հետ է Գեներալ Միքայել Արզումանյանը և ներկա է լինելու ժամը 15:00 կայանալիք հանրահավաքին: 
P.S. Կոչ ենք անում բոլորիդ ներկայանալ և մաս կազմել ոչ հեռու ապագայում փոփոխություններին
»:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ