Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Արցախում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան

am
Arts`akhowm nakhatesvowm en mijots`arhowmner, nvirvats T`angaranneri mijazgayin orvan_61495

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 18-ին` ժամը 10:00-18:00-ին, և մայիսի 19-ին՝ ժամը 18:00-24:00-ին, «Տիգրանակերտ» և «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցներում հայտարարվում է բաց դռների օր:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ հավելելով, որ մայիսի 18-ին, ինչպես բազմաթիվ երկրներում, Արցախում ևս նշվելու է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 19-ին տեղի է ունենալու «Թանգարանային գիշեր» միջոցառումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 19-ին «Թանգարանային գիշեր» միջացառման շրջանակներում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» մի շարք արգելոցներում նախատեսվում են տարբեր միջոցառումներ:

Մասնավորապես՝ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում այցելուները կծանոթանան թանգարանի մշտական ցուցադրությանը, կվայելեն կենդանի դասական երաժշտություն և, իհարկե, կհամտեսեն Տիգրանակերտի ավանդական տաք թեյը:

«Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում այցելուներին կներկայացվեն 2017թ.-ին Տողի Սբ. Հովհաննես եկեղեցու հարավային տապանաբակում տեղի ունեցած հնագիտական պեղումների ընդհանուր արդյունքները և թանգարանի նորացված ցուցադրությունը: Միջոցառումների սկիզբը կլինի 19:00-ին:

Նշենք, որ օրվան նվիրված միջոցառումների համար այս տարի ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) կողմից ընտրվել է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագիրը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ