Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը

am
Arts`akhowm nvazel e amowsnalowtsowt`yownneri t`ive_61283

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Արցախում ամուսնալուծությունների թիվը կազմել է 70, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի դիմաց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից:

Ամենաշատ    ամուսնալուծությունները      գրանցվել են  Ստեփանակերտում՝ 36, նախորդ տարվա 45-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 9, 2017  թվականի նույն ժամանակահատվածի՝ 6-ի դիմաց:

Աղբյուրի    փոխանցմամբ՝  ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է  217 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 231 -ի փոխարեն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ