Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Արցախում սպասվում է փոքր տնտեսվարողների հարկային բեռի նվազում. խոստանում է ԱՀ պետնախարարը

am
Arts`akhowm spasvowm e p`ok`r tntesvaroghneri harkayin berhi nvazowm. khostanowm e AH petnakharare_74671

Արցախում փոքր տնտեսվարողների համար սպասվում է հարկային բեռի աննախադեպ նվազում. Ստեփանակերտում՝ 50%-ով, շրջաններում՝ 70%-ով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պետնախարարը մասնավորապես գրել է, որ փոքր ձեռնարկատերերը և ինքնազբաղված (self-employed) անձինք ինչպես բոլոր զարգացող երկրներում, այնպես էլ Արցախում, բիզնեսի տեսանկյունից ամենախոցելի խումբն են։

Մարտիրոսյանը մասնավորապես գրել է.

«Հաշվի առնելով այս խմբի քաղաքացիների՝ սեփական ապրուստը հոգալու և բարեկեցությունն ապահովելու հայտնի դժվարությունները՝ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, որոնք հարկային էական իջեցում ու վարչարարական թեթևացում են բերելու փոքր (գերփոքր) ձեռնարկատիրությանը՝ խորհրդանշական, եթե չասենք՝ զրոյական աստիճանի հասցնելով հարկային պարտավորությունները։ Մասնավորապես՝

• 10մ² առևտրական տարածքը չգերազանցող և վարձու աշխատող չունեցող առևտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտներին (թվով շուրջ 300) հնարավորություն կընձեռնվի աշխատել արտոնագրային վճարների համակարգով։ Վերջիններիս հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%, շրջաններում՝ 70%։

Նշված սուբյեկտները կազատվեն գրանցման գրքերի վարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հարկային մարմիններ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորությունից։ Վերոնշյալ հարկ վճարողների բեռը կնվազի տարեկան 17 մլն դրամով։

Արտոնագրային վճարներով հարկվող շեմը տարեկան 7 միլիոն 200 հազար դրամից կբարձրացվի 12 միլիոն դրամի, ինչի շնորհիվ կընդլայնվի այս հարկատեսակով հարկման շրջանակները` ներառելով ավելի մեծ թվով փոքր սուբյեկտների»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ