Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Արցախցի դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է «Գրան-պրի»-ի

am ru
Arts`akhts`i dashnakaharowhin mijazgayin mrts`owyt`-p`arhatonowm arzhanats`el e <<Gran-pri>>-i_30385

Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան-պրի» մրցանակի:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էին 26 երկրների ներկայացուցիչներ:

«Հանդես եմ եկել Ռախմանինովի, Շոպենի, Բիզեի, Բրամսի ստեղծագործություններով և շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է Ա. Առուշանյանը և հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաև երկու այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր:

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ