Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են Ողջի գետ

am
Artsvaniki poch`ambari t`ap`onajrere lts`vowm en Oghji get_76055

Հայկական բնապահպանական ճակատից ահազանգում են, որ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը խառնվում են Աճանան գետին և հոսում, լցվում Ողջի գետը: Արծվանիկի պոչամբարը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` 2018 թ-ի մարտին Ողջի գետի ջրի որակը Քաջարանից ներքև և Կապանից ներքև գնահատվել է 5-րդ դասի` ամենավատ որակի ջուր մոլիբդենի, պղնձի, մանգանի, կոբալտի բարձր պարունակությունների արդյունքում:

5-րդ դասի ամենավատ որակի ջուր ունի նաև Աճանան (Նորաշենիկ) գետը գետաբերանի հատվածում` նիտրիտ իոնի, մոլիբդենի, մանգանի, ծարիրի բարձր պարունակությունների արդյունքում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ ահազանգի հիմքով վարչական վարույթ է հարուցվել: «Սյունիքի տարածքային բաժինն այս պահին տարածքում զննում և նմուշառում է իրականացնում, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ», - փոխանցեց տեսչական մարմնի մամլո խոսնակ Վրույր Պեպանյանը: Իսկ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Ամուլսարից հետո տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

 

Տեսանյութը` ՀԲՃ-ի

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ