Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ասադը մեղադրել է Թուրքիային ահաբեկչությանն աջակցելու մեջ

am ru
Asade meghadrel e T`owrk`iayin ahabekch`owt`yann ajakts`elow mej_40187

Թուրքական բանակը, կոպտորեն խախտելով սահմանները,  ներխուժել է Սիրիա եւ իրականացնում է հարձակվողական գործողություն, որը վկայում է Անկարայի կողմից ահաբեկչությանն աջակցելու մասին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

 

Այս հայտարարությունն Ասադը արել է այն բանից հետո, երբ կատարվել են առաջին օդային հարվածները, որոնք թուրքական օդուժը քրդերի հասցրել է Սիրիայի Աֆրին շրջանում գտնվող քրդերի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով SANA-ին:

 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակն անցավ Սիրիայի հետ սահմանը եւ սկսեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը` Աֆրիկայի քրդական կազմավորումների դեմ: Առաջին օրը հասցվել են մի քանի օդային հարվածներ, որոնց հետեւանքով 10  մարդ զոհվել է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ