Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ասադը նշել է Սիրիայի տնտեսության վերականգնման ժամկետը

am en ru
Asade nshel e Siriayi tntesowt`yan verakangnman zhamkete_55067

10-15 տարի և 400 միլիարդ դոլար է հարկավոր Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս  խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նման տեղեկություն լրագրողներին է փոխանցել Պետդումայի պատգամավոր  Դմիտրի Սաբլինը:

 «Ենթակառուցվածքների վերակառուցումը առնվազն 400 միլիարդ դոլար կարժենա, և դրա համար կպահանջվի  10-15 տարի», - նախագահ Ասադի խոսքերն է փոխանցել Սաբլինը:

Նշենք, որ Միացյալ Նահանգների գլխավորած արևմտյան կոալիցիայի օդային հարվածներից անմիջապես հետո Սիրիայի նախագահական վարչակազմը կարճ տեսանյութ է հրապարակել Բաշար Ասադի մասնակցությամբ: 8 վայրյան տևողությամբ տեսահոլովակում, թե ինչպես է Ասադը մտնում նախագահական պալատ, քայլում միջանցքներով: Այս տեսանյութին այսպիսի վերնագիր է տրվել. «Հաստատակամության առավոտ»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ