Աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ-ում

am
Ashkhatank`ayin khorhrdakts`owt`yown AGN-owm_6533

Մարտի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար - աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները։ Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։ Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ