Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Աշխատանքների ամփոփում և հեռանկարներ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում

am en ru es
Ashkhatank`neri amp`op`owm ew herhankarner Armaviri RhAK eritasardakan akowmbowm_93019

Սեպտեմբերի  2-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հերթական ժողովը, որի նպատակն էր ամփոփել ամռանը կատարած աշխատանքների արդյունքները և պլանավորել աշնան անելիքները։

Նախ ամփոփվեցին «Արփի» ֆուտբոլային ակումբի գրանցած հաջողությունները և մարզումների ընթացքը։ Ակումբի մարզչական կազմն իր վրա դրված խնդիրները լուծում է ամենայն պատասխանատվությամբ՝ տանելով թիմին դեպի նորանոր հաջողություններ և հաղթանակներ. դրա վառ ապացույցը  այն է, որ այս տարի թիմը խաղալու է Հայաստանի առաջնության Ա խմբում։

Քննարկվեցին նաև Արմավիրի ՌԱԿ ակումբում անվճար սկզբունքով անցկացվող անգլերեն լեզվի և նկարչական դասընթացների արդյունքները։

Անգլերենի դասընթացները ընթանում են բնականոն հունով, նկատելի են մասնակիցների ինքնազարգացումը և բանավոր խոսքի հղկումը, իսկ մասնակիցներից երկուսը մասնակցելու են միջազգային փոխանակման ծրագրի։

Նկարչական դասընթացների արդյունքները ևս շոշափելի են: Մասնակիցներն արդեն տիրապետում են բատիկա նյութով վերնաշապիկների նկարազարդմանը և շարունակում են այդ ոլորտում գիտելիքները խորացնել ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև ակումբի հետագա անելիքները, որոնք մասնավորապես վերաբերում էին առավել ակտիվորեն կուսակցական գործունեություն ծավալելուն, երիտասարդական միջոցառումների հաճախակի կազմակերպմանը, քաղաքային և մարզային մակարդակով կուսակցության գաղափարախոսության տարածմանը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և ծրագրերի կյանքի կոչմանը։

 Խոսվեց «Արփի» ակումբի հետագա ընկերական հանդիպումների անցկացման, անգլերեն լեզվի և նկարչական դասընթացների մասնակիցների ջանքերով միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպման մասին։

Ժողովի վերջում տեղի ունեցավ փոխատենապետի ընտրություն, որի ժամանակ անդամների միաձայն որոշմամբ փոխատենապետ ընտրվեց ակումբի անդամներից Տարոն Մկրտչյանը։

Ժողովի ավարտին բոլորին անակնկալ էր սպասվում, Սեպտեմբերի 1-ի առթիվ մասնակիցները նվեր ստացան գրիչներ և նոթատետրեր։

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ