Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Աշոտ Մանուկյանը կարևորել է Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը

am
Ashot Manowkyane kareworel e Erewani JEK-i nor energabloki karhowts`owme_55171

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն ընդունել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրի գործադիր տնօրեն Միկելե Ջելետիին:

Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Միկելե Ջելետին Աշոտ Մանուկյանին է ներկայացրել էներգաբլոկի սարքավորումների պատրաստման, տեղափոխման, ինչպես նաև շինարարության փուլերի ժամանակացույցը: Անդրադարձ է եղել նաև նոր էներգաբլոկի գազամատակարարման, ջրամատակարարման, ինչպես նաև շինարարության ընթացքում էներգամատակարարման հարցերին:

Աշոտ Մանուկյանն ընդգծել է նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը Հայաստան-Իրան կառուցվող 3-րդ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանցումներ իրականացնելու առումով: Այդ համատեքստում կարևորվել է էներգաբլոկի շինարարության ժամկետների պահպանումը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու փոխադարձ հանդիպումները՝ շինարարության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ