Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Աստանայում մեկնարկում է սիրիական հարցի կարգավորման 8-րդ հանդիպումը

am ru
Astanayowm meknarkowm e siriakan harts`i kargavorman 8-rd handipowme_36600

Ղազախստանի մայրաքաղաքում տարեսկզբից արդեն ութերորդ անգամ կկայանան Սիրիայի վերաբերյալ բանակցությունները: Արաբական հանրապետությունում իրավիճակի կարգավորման վերաբերյալ միջազգային հանդիպումը կմեկնարկի հինգշաբթի` երաշխավորող երկրների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների խորհրդատվությամբ: Լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ը:

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, իրանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Անսարին, թուրքական կողմը՝ արտգործնախարարի տեղակալ Սեդատ Օնալը:

Այս փուլում կմասնակցեն նաեւ Աստանայի գործընթացի դիտորդները` ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը եւ Հորդանանը: Սիրիական կողմը կներկայացվի      կառավարական պատվիրակությունների  (ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ) եւ ընդդիմության մակարդակով:

 

Դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստանդան դե Միստուրան կժամանի Աստանա է: Նա ավելի վաղ   հայտարարել էր, որ մտադիր է այցելել Աստանայի բանակցություններին, որտեղ նա հույս ունի բարձրացնել բանտարկյալների ազատ արձակման հարցը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ