Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Աստվածաբանը դիմել է վարչապետին. Միջամտեք և վերջ տվեք այս «համատարած խայտառակությանը»

am
Astvatsabane dimel e varch`apetin. Mijamtek` ew verj tvek` ays <<hamatarats khaytarhakowt`yane>>_75055

Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանի բացառիկ գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը ներկայացնում է գրառումն ամբողջությամբ։

«Պ. Նիկոլ Փաշինեան , Վարչապետ

Կը նկատէ՞ք արդեօք թէ որքան Ձեր «թաւշեայ Յեղափոխութեան» բացառիկ երեւոյթը ցնցեց համայն քաղաքակիրթ աշխարհը իր դրական իմաստով նոյնքան այժմ մեր ազգային կերպարը փճանալու վրայ է անվերադարձ կերպով խումբ մը անպատասխանատու ցուցարարներու պատճառով որոնք կը կարծեն գիւղապետի մը կամ կոլխոզի նախագահի մը հետ գործ ունին։

Պ.Վարչապետ , Քանի դեռ ուշ չէ ՛կը թելադրեմ Ձեզի, որ Ձեր անուրանալի հեղինակութեամբ միջամտէք և վերջ տաք այս «համատարած խայտառակութեան»

Հայ ժողովուրդը անհրաժեշտ ՊԷՏՔ ՈՒՆԻ ԻՐ ԵԿԵՂԵՑԻԻՆ և ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ անկախաբար անոնց ունեցած վարքագիծէն, որ խղճի խոր քննութեան և սրբագրուելու պահանջ ունի: Թոյլ մի տաք որ խաղթուին մեր ինքնութեան հիմքերը, դուք միայն կրնաք որպէս ազգին օրինաւոր Առաջնորդ փրկել կացութիւնը: Չէք նկատեր որ Փրանկիսկոս Առաջին -կաթողիկէ եկեղեցւոյ Հովիւը սգաւոր լռութիւն մը կը պահէ տագնապի առաջին օրէն սկսեալ , Այն որ Մեզի բերաւ իր պատմական նեցուկը և տակնուվրայ ըրաւ մեր հակառակորդները, Այն որ օրհնեց մեր ժողովուրդը և մեր սրբակեաց Նարեկը հռչակեց Քրիստոնեայ եկեղեցիներու Տիեզերական ՎԱՐԴԱՊԵՏ - այն , որ Լուսաւորչի և Նարեկի յուշարձանները զետեղեց Վատիկանի մէջ: Եթէ այս անպատասխանատու գործողութիւնները շարունակուին

ՄՆԱՍ ԲԱՐԵԱՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ , ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒ՞Մ

Յարութիւն Ծ.Վրդ. Պզտիկեան»,- նշված է գրառման մեջ։ 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ