Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Աթեշյանը փորձելու է նորից հավակնել պատրիարքի աթոռին. Թուրքագետ

At`eshyane p`ordzelow e norits` havaknel patriark`i at`orhin. T`owrk`aget_8672

«Կան նշաններ, որոնք ցույց են տալիս, որ թուրքական պետությունը տվել է իր թույլտվությունը որպեսզի Պոլսի պատրիարքի ընտրությունները ի վերջո կայանան. դրանցից գլխավորը Արամ Աթեշյանի արած յուրահատուկ ժեստն է»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ մասնավորապես նշելով, որ Աթեշյանի հրաժարականը բնավ չի նշանակում, որ նա դուրս է գալիս ընտրապայքարից:

Թուրքագետի կարծիքով, սա յուրահատուկ մարտավարություն է, որով Աթեշյանը փորձելու է նորից հավակնել պատրիարքի աթոռին: Վերջինս առկա 3 հավանական թեկնածուներից ամենաշատն է վայելում թուրքական իշխանությունների երաշխավորությունը:

«Պոլսի հայոց պատրիարքությունը ոչ միայն հոգևոր նշանակություն ունեցող կառույց է, այլ նաև քաղաքական, խորհրդանշական նշանակությամբ կառույց է: Պոլսի պատրիարքության շուրջ կատարվող դեպքերը իրենց արձագանքն են գտնում քաղաքական տեղաշարժերի և իրադարձությունների վրա: Այդ պատճառով պատրիարքարանում ստեղծված իրավիճակը մտել էր փակուղի, ինչը պետությունը ձեռնտու չէր: Եվ փակուղուց դուրս գալու, պատրիարքարանի բնականոն ընթացքն ապահովելու, դրանով իշխանությունների կայուն կենսագործունեությանը նպաստելու համար պետք էր որոշակի քայլեր կատարել , և դրանցից մեկը լարված իրավիճակը պարպելն էր և նոր ընտրությունների մասին խոսելը: Սա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ իշխանությունների հովանավորությունը վայելող Արամ Աթեշյանը հրաժարվելու է հետագա ընտրապայքարից, ինչի մասին նա հայտարարել է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի հենց Արամ Աթեշյանը լինի իշխանությունների կողմից հավանության արժանացած թեկնածուն, ինչը էլ ավելի է քաղաքական երանգ տալիս կատարվող իրադարձություններին:

Ըստ Գեղամյանի՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիայում առաջիկայում՝ 2019-ին, սպասվում են նախագահական ընտրություններ, և իշխանությունների համար վերջին հանրաքվեից հետո պարզ դարձավ, որ յուրաքանչյուր քվե կարևոր է: Թեև փոքրաթիվ, ձայների տեսանկյունից ոչ այնքան մեծ հայ համայնքը, այնուամենայնիվ, իր խորհրդանշական կարևորությամբ իշխանությունների համար շատ հետաքրքիր է, և թուրքագետի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի կարողանան առավելագույնը քաղել հայկական համայնքի ռեսուրսներից: «Այդ ռեսուրը, բնականաբար, ձայնն է, հակական համայնքի կողմից իշխանությունների քարոզին նպաստելն է, ինչը լարված իրավիճակում անհնար էր դառնում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ամենը պայմանավորել է վերջին շրջանի իրադարձությունները: Գեղամյանը այն կարծիքը հայտնեց, որ եթե Թուրքիայում արտառոց դեպքեր տեղի չունենան, օրինակ, քաղաքացիական պատերազմ և այլն, կամ իշխանությունները համաձայնության կետեր չգտնեն որևէ թեկնածուի հետ, քանի որ պետությունը չի կարող որևէ թեկնածուի չսատարել, պատրիարքական ընտրությունների համար խոչընդոտ չի առաջանա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ