Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ավարտվել է Դամասկոսի արվարձանների ազատագրումը

am ru
Avartvel e Damaskosi arvardzanneri azatagrowme_62401

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը խոսել է Դամասկոսի արվարձանների՝ սիրիացի զինվորակնների կողմից ազատագրման մասին:

Նրա խոսքերով, Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարությամբ Արևելյան Ղութայում, Արևելյան Քալամունում և Յարմաքում աննախադեպ հումանիտար գործողություն է անցկացվել:

Զինվորական և քաղաքացիական զոհերի կորուստներից խուսափելու նպատակով արվարձաններում հատուկ ստեղծված մարդասիրական միջանցքների միջոցով արվարձաններից դուրս է բերվել 188,234 մարդ, որոնցից 28725-ը զինյալներ են եղել:

«Նրանց խնդրանքով նրանց տեղափոխել են երկրի հյուսիսային շրջաններ: Այժմ քաղաքացիական բնակչության մեծ մասը արդեն վերադարձել է իրենց տները», - ավելացրել է Ռուդսկոյը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ