Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ավելի քան 6,500 զինյալ լքել է Արևելյան Ղութան

am
Aveli k`an 6,500 zinyal lk`el e Arewelyan Ghowt`an_54899

Մարդասիրական դադարի մեկնարկից հետո ավելի քան 63.5 հազար զինյալներ իրենց ընտանիքների հետ միասին լքել են Սիրիայի Արևելյան Ղութա շրջանը: Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսասական կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն:

 

Նա նշել է, որ Արևելյան Ղութայում տիրող իրավիճակը կարգավորվում է: Դումա քաղաքում ռազմական գործողություններ չեն անցկացվում: Տեղացի 410 բնակիչներ արդեն վերադարձել են իրենց տները: Սակայն, չնայած    Սիրիայի ողջ տարածքում կրակի դադարեցմանը, իրանական-ռուսական-թուրքական համատեղ համակարգման կենտրոնը մեկ օրվա ընթացքում արձանագրել է հրադադարի խախտումներ  Իդլիբ, Լաթաքիա, Համա նահանգներում:

 

«Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը   անվտանգության անհրաժեշտ միջոցառումների կիրառամամբ շարունակում է «Ջայշ ալ-Իսլամի» խմբավորման զինյալների և իրենց ընտանիքի անդամների դուրս Դումա քաղաքից մարդասիրական միջանցքի շնորհիվ: Անցյալ  օրերի ընթացքում ավելի քան 3508 զինյալ իրենց ընտանիքներով դուրս են եկել Դումայից այս մարդասիրական միջանցքով», - ասել է Եվտուշենկոն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ