Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ավստրիայում ընդունել են 12-ժամյա աշխատանքային օրվա մասին օրենք

am
Avstriayowm endownel en 12-zhamya ashkhatank`ayin orva masin orenk`_75303

Ավստրիայում գործատուներն իրավունք ունեն  12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձի բարձրացման: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, համապատասխան օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը:

Նշվում է, որ փոփոխություններն ընդունվել են՝ չնայած անցյալ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին: Փոփոխություններին հավանություն են տվել կանցլեր Սեբաստիան Կուրցի «Ավստրիական ժողովրդական կուսակցության» պատգամավորները, «Ազատություն» կուսակցության աջ պոպուլիստները և Neos ընդդիմադիր կուսակցության լիբերալները:

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, թեև նախատեսվում է, որ այն կսկսի գործել միայն 2019-ի հունվարի 1-ից:

Նշենք, որ նախկինում օրենքը թույլ էր տալիս օրական առավելագույնը 10 ժամ կամ շաբաթական 50 ժամ աշխատել, այժմ թույլատրվում է օրական 12 և շաբաթական 60 ժամ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ