Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Այդ ինչ ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը. Գևորգ Պետրոսյան

am
Ayd inch` ?e anowm gortsogh karhavarowt`yowne, Hayastanowm kyank`e barelavelow owghghowt`yamb, orin khangarowm e Azgayin zhoghove. Geworg Petrosyan_102569

Ով՞ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար: Նման հարցադրմամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Զուտ անհատական կարծիք․․․

Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն․․․

Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․

 

Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում․․․

Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․

Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․ Բայց, ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ինչ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ով՞ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․ Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․

Ու շատ հետաքրքիր է,թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչո՞վ են նրանք գերազանցելու ներկաներին․․․

Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ