Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Այն հզոր ուժը, որն իրականացրեց է այս հեղափոխությունը՝ հայ ժողովուրդն է

am
Ayn hzor owzhe, orn irakanats`rets` e ays heghap`okhowt`yowne, hay zhoghovowrdn e_88119

  Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է. սկսելով իր ելույթը Հայաստանի Հանրապետության հրապարակից հայտարարեց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը: Նա  կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին իջեցնել բարձրացված այն բոլոր  պաստառները, որոնք ընդդեմ որևէ մեկի են ու հայտարարեց՝ սա չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի, քանի որ այս հանրահավաքը ժողովրդի միասնության հանրահավաքն է:

Վարչապետը հայտարարեց՝ բացառիկ,  հզոր ուժը, որը իրականություն դարձրեց այդ աննախադեպ իրողությունը՝  հայ ժողովուրդն է, Սփյուռքի  հայությունն է:

Ասաց, որ իրականացված թավշյա  հեղափոխությունը բացառիկ է և՛ իր ձևով, և՛ իր բովանդակությամբ:

  <<Ոմանք չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի ներկայացուցիչ է կամ քաղաքական ինչ-որ կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը հայ ժողովրդի ուղիղ ու անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եվ սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածը անվանում ենք հեղափոխություն, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն ու հաստատվել է մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդի իշխանություն:

 Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածություն է, որ որոշները օգտագործում են կոալիցիա կամ խորհրդարանական մեծամասնություն  հասակցությոնները: ՀՀ-ում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնոիթյուն: ՀՀ-ում կա ժողովուրդ ու ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին: Հենց սրանում է ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը:
Գործնականում դա նշանակու է, որ հեղափոխական այս հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության  բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին ու ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակումէ, որ մենք ՀՀ քաղաքական կյանքի տնտեսական կյանքի կարևորագույն որոժումները կայացնելիս պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում. կա՛մ կառավարությանը լիազորենք կատարել կա՛մ՝ արգելենք: Ուրեմն, դուք եք ՀՀ-ում բարձարգույն ու միակ իշխանությունը: Իշխանությունը պատկանում է ձեզ:

Բայց սա մեր քաղաքական կյանքի միակ նորությունը չէ: Առաջիկայում համատեղ ջանքերով պետք է ուժեցացնենք հանրաքվեի ինստիտուտը ու բազմաթիվ որոշումներում ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեով:

Առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ,  որ բոլոր իրադարձությունների վեաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը հանրաքվեերով որոշում կայացնեն: Սա է հիմնական փոփոխությունը, որ պետք է կայանա մեր հեղափոխության երկրորդ ալիքով:

Թույլ տվեք պնդել, որ այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում կարող է հիշատակվել հետագայում ինչպես հին Աթենքում ժողովրդավարության դեմոկրատիայի հաստատումը:  Ուրեմն ՀՀ կարող է պատմության մեջ հիշատակվել այնպես ինչպես հիշատակվել է հին Հունաստանը: Հայաստանի այս հրապարակը կարող է դառնալ 21 դարի Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը:

Հեղափոխությունից հետո, սովորաբար,  երկրում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: ՍԱ աքսիոմա է: Ու մեր հեղափոխությունից առաջ և հետո վերլուծական կենտոնները կանխատեսում էին, որ ՀՀ-ն մտնելու է տնտեսական անկման փուլ, որովհետև այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը:

Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև, որ դրան չհետևեց տնտեսական անկումը: Հակառակը՝ արձանգրվում է տնտեսական ակտիվության բարձր ցուցնիշներ: Հունիսին ունեցել ենք  9,7 տոկոս տնետեսական ցուցանիշ: Կան բոլոր հիմքերը պնդելու , որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճ է ապրելու>>:

Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքական  հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը, որտեղ ժողովուրդը կրկին հաղթելու է:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ