Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Այսօր Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է

am ru
Aysor Srbots` Ghewondyants` k`ahananeri hishatakowt`yan orn e_42167

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը նշվում է որպես Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

 

 Վարդանանց պատերազմից հետո հայոց ապստամբության հուժկու ալիքը կանխելու նպատակով պարսից Հազկերտ II թագավորը 452 թ. բազմաթիվ հայ նախարարների և իրենց նվիրվածությամբ աչքի ընկած 9 հոգևորականների աքսորում է Պարսկաստանի Վրկան նահանգը և նահատակում 454 թ.: Հոգևորականների խմբում ամենատարեցն էր Ղևոնդ երեցը, որը Սահակ Պարթևի աշակերտներից էր: Նրա խիզախ և աննկուն կամքը մեծ ազդեցություն է ունենում բոլորի վրա, ինչի համար էլ սուրբ մարտիրոսների խումբը կոչվում է նրա անունով: Քանի դեռ հոգևորականները բանտարկության մեջ էին, նրանց հսկող պարսիկ մոգպետը դարձի է գալիս՝ տեսնելով նրանց անտանելի պայմաններում ամենևին չտկարացած և անտրտունջ ու զվարթագին աղոթելիս, ինչպես նաև՝ նրանց վրա իջած երկնային լույսը: Մոգպետը մկրտվում է և ինքն էլ միանում բանտարկյալներին՝ նրանց հետ ընդունելով մարտիրոսության պսակը: Ս. Ղևոնդյանց հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

 

 

Պատրաստեց՝ Հայր Մաղաքիա Ամիրյանը

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ