Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Այսօր աղջիկների միջազգային օրն է

am en ru
Aysor aghjikneri mijazgayin orn e_25547

Հոկտեմբերի 11-ն Աղջիկների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին և նպատակը մեկն էր՝  հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը այն   խնդիրներին, որոնց հետ բախվում են աղջիկները ողջ աշխարհում:

 

Այդ խնդիրներից  վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունը,  կրթությունից զրկելը, հարկադիր ամուսնությունների, թրաֆիկինգի զոհ և այլն:  

Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթե յուրաքանչյուր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մեկ երրորդն էլ ամուսնացել է 15 տարեկանից էլ շուտ։

 

Աղջիկների համաշխարհային օրը ի սկզբանե նպատակ ուներ հասարակայնության ուշադրությունը հրավիրել վաղաժամ ամուսնությունների խնդրին։ Այդ օրվա շրջանակում տարբեր երկրների կառավարություններին առաջարկել են քաղաքացիական հասարակության ու միջազգաին համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ քայլեր ձեռնարկել մանկական ամուսնությունների կործանարար պրակտիկային վերջ տալու ուղղությամբ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ