Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Այսօր ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է

am en es ru
Aysor akanavor banasteghts  Parowyr Sewaki tsnndyan orn e_40502

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից...»

Մարտիրոս Սարյան

Հայ մտքի վարպետների շարքում իր անգնահատելի ու անփոխարինելի տեղն ու դերն ունեցող Պարույր Սևակը ծնվել է 1924թ․-ի հունվարի 24-ին Հայաստանում՝ Արարատի մարզի Չանախչի գյուղում, որն այժմ, ի պատիվ Սևակի, կոչվում է Զանգակատուն։ Ունեցել է շատ նվիրված ու սիրառատ ընտանիք. ջերմության պակաս Սևակը չի զգացել։

Սևակը դեռ հինգ տարեկան էր, երբ բարձրաձայն արտասանում էր բավականին դժվար գործեր։ Արդեն 1930թ․-ից նրան թույլատրվեց հաճախել տեղի ծխական դպրոց, որն ավարտելուց հետո Սևակն ընդունվեց և 1945թ․-ին ավարտեց Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Ապա ուսումը շարունակեց Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, որն ավարտում է 1955թ․-ին։ Դեռ Երևանում ուսանելու տարիներին Սևակը նաև աշխատում էր «Ավանգարդ», «Գրական թերթ» պարբերականներում, Արտասահմանյան երկրների հետ բարեկանության ու մշակութային կապի հայկական ընկերությունում, իսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո նրան հաջողվեց աշխատանքի անցնել Գորկու ինստիտուտում։ 1963–1971 թթ․-ին Սևակը եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1966–1971 թթ․-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1970 թ․-ին նա պաշտպանում է իր՝ «Սայաթ Նովա» թեմայով թեզը և ստանում բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչում։

Սևակն իր ուժերը պոեզիայում փորձել է դեռևս 11 տարեկանում, իսկ «Սովետական գրականություն» ամսագրում լույս են տեսնում նրա 3 բանաստեղծությունները և ստորագրվում են Պարույր Սևակ անվամբ։

Խորհրդային գրականությունը հարստացնելու համար Պարույր Սևակը 1967 թ․-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968թ․-ին նա ընտրվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր:

Պարույր Սևակի անձնական կյանքը բավականին բուռն է անցել։ Սևակն իր առաջնեկին ունեցել է առաջին կնոջից՝ Մայայից։ Երկրորդ կնոջից՝ Նելլիից, Սևակն ունեցավ ևս երկու որդի։

Իսկ ո՞վ էր Սուլամիթան․․․Սևակը Սուլամիթային առաջին անգամ հանդիպել է 1959թ․-ի դեկտեմբերի 2-ին ընկերներից մեկի հարսանիքի ընթացքում։

Նրանց կապն այդպես էլ ամուսնության չի հասնում, Սևակն ամունանում է Նելլիի, իսկ Սուլամիթան՝ Լարիի հետ։ Նրանց միջև կապը պահպանվել է նամակագրության շնորհիվ։

Դեռ նոր էր սկսվում Սևակի վերելքը, դեռ նոր էր նրա գրիչը պատրաստվում գրել ևս մի քանի տասնյակ այնպիսի գործեր, ինչպիսին «Անլռելի զանգակատուն»-ն էր, երբ 1971 թ․-ի հունիսի 17-ին Պարույր Սևակը զոհվեց ավտովթարի հետևանքով: Նրա հետ միասին մահացավ կինը` բանասեր ու թարգմանիչ Նելլի Մենաղարաշվիլին: Սևակի անունով կոչվեցին դպրոցներ, փողոցներ ՀՀ տարբեր քաղաքներում։ Զանգակատուն գյուղում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ ամեն տարի Սևակի մահվան օրն անցկացվում է պոեզիայի սևակյան հանդիսություն:

Մեր հողը, մեր հայրենին,

Մեր երկիրն ամայացավ.

– Սև՛ հագիր, սևսիրտ մարե...

Հինավուրց տոհմիկ մի ազգ

Չմեռա՛վ, այլ... մահացավ.

– Գարուն ա, ձուն ա արե՜լ...

Սևակն իր կարճատև ու բովանդակալից կյանքի ընթացքում հասցրեց ունկնդրին իր իր խրոխտ ձայնով մատուցել այնպիսի գործեր, ինչպիսիք են «Ուշացած իմ սեր», «Երգ երգոց», «Նահանջ երգով», «Մարդը ափի մեջ», «Ականջդ բեր ասեմ» , «Վերնագիրը վերջում», «Ապրել», «Խոստանում եմ», «Կարոտում եմ», «Հպարտանում եմ» և այլ անգերազանցելի գործեր։

Լրահոս

Նմանատիպ նորություններ