Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Այսօր ականավոր գրող Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրն է

am en ru
Aysor akanavor grogh Khach`ik Dashtents`i tsnndyan orn e_55047

«Անկուսակցական եմ: Սակայն կուսակցության մեջ, թե կուսակցությունից դուրս՝ կարևորը ժողովրդին և հայրենիքին ազնվորեն ծառայելն է: Այն մարդը, որ իր գործով չի նպաստում այս վեհ նպատակին, մոլախոտ է աշխարհի վրա: Մնացյալը ցրված է իմ գրվածքներում․․․»

 

Խաչիկ Դաշտենց

 

 

Հայ մեծանուն արձակագիր Խաչիկ Դաշտենցը, նույն ինքը՝ Խաչիկ Տոնոյանը, ծնվել է 1909թ․-ի ապրիլի 15-ին Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառի Դաշտադեմ գյուղում՝ հովիվ Տոնոյի ընտանիքում։ Հենց գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը։ Ժամանակաշրջանը բարենպաստ չէր և Խաչիկը որբանոցից որբանոց էր անցնում՝ հալածանքներից փրկվելու նպատակով։ Հիմնական կանգառը եղավ Ալեքսանդրապոլ քաղաքի ամերիկյան որբանոցը, որտեղ էլ Դաշտենցը ստացավ իր միջնակարգ կրթությունը։

 

1932 թ․-ին Խաչիկ Դաշտենցն ավարտեց Երեւանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը, իսկ արդեն 1940 թ․-ին՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերենի բաժինը։ Սովորելու տարիներին Դաշտենցը նաև աշխատում էր «Ավանգարդ» թերթի խմբագրատանը որպես բաժնի վարիչ, զբաղվում էր ուսուցչությամբ ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Այնուհետև ՝ 1940-41թթ․-ին Դաշտենցը սկսեց դասախոսել Երևանի պետական համալսարանում, ապա՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ արդեն 1960-ականներին՝ Կ․Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։

 

1965 թ․-ին Դաշտենցը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» թեմայով և ստացավ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և այդուհետ աշխատեց ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

Անդրադառնալով արձակագիր Դաշտենցի գործունեությանը պետք է շեշտել, որնա իր գրական կարիերան սկսել է բանաստեղծություններից, որոնք մեծ հավանույան են արժանացել Ե․ Չարենցի կողմից։ Արեն արձակ գործերը սկսել են ծնվել 1930-ականներից։ Առաջինները հրատարակվել են «Բոցը», «Գարնանային երգերը» և այլ ժողովածուներում։ Արդեն որոշ ժամանակ անց ծնվեցին այն հիմնական գործերը, որոնցով նա կենդանի է մինչև օրս․ « Խոդեդան» և « Ռանչպարների կանչը» վեպերը այն հիմնական գործերն են, որոնք այսօր էլ արդիական են և հետաքրքիր ընթերցողի համար։ Դրանցում Դաշտենցը ներկայացրել է Եղեռնի տարիների ողբերգական իրավիճակը։ 1947 թ․-գրել է «Տիգրան Մեծ» պատմական դրաման։

Դաշտենցը նաև թարգմանություններ է կատարել։ Նրա թարգմանական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Շեքսպիրի 19 գործերի թարգմանությունները, գրականագիտական աշխատանքներում անդրադարձել է Բայրոնին, Մովսես Խորենացու երկի անգլերեն թարգմանությանը։ Գրել է բանասիրական աշխատություն` «Բայրոնը եւ հայերը»:

Խաչիկ Դաշտենցի հերոսները իրական են, բախումը՝ չարի ու բարու բախում։ Այստեղ չկա ավանդական վեպի սկիզբ ու վերջ, չկա դեպի հատուկ նպատակ գնացող սյուժետային գիծ, չկա գեղարվեստական հնարանք, իսկ եթե կա, ապա դա հեքիաթային պատումն է։ Նրա ստեղծագործությունները մատչելի են գրեթե աեն տարիքի ընթերցողի համար, յուրաքանչյուր համար պահված յուրահատուկ բացահայտումներով։

Խաչիկ Դաշտենցը կյանքից հեռացավ 1974թ․-ի մարտի 9-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Երևանի քաղաքային պանթեոնում։

Այսօր Երևանում նրա անունով կոչվում է համար 114 ավագ դպրոցը։

 

 

 

 

 

 

 

Եվ դա հենց այդպես էլ պետք է լիներ. Խաչիկ Դաշտենցը պատմում է իր մանկության աշխարհի մասին. իսկ մանկությունն ինքն է հեքիաթ, պատմում է աոասպելից ծնված և առասպել ղարձած մի երկրի մասին. իսկ աոասպելն ինքն է հեքիաթ, և, վերջին հաշվով, այդ աշխարհը իրոք հեքիաթային էր՝ իր բնությամբ, իր պատմությամբ, իր տոհմիկ ժողովրդի բնական-նախաստեղծ-հեքիաթային կյանքով։ — Uև սարի հոտաղը չոր փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը՝ կրակ բերելու։ Անտառին մանանա է իջել, և մարդն ու արջը նույն ծառից մանանա են ուտում. նրանք միմյանց չեն խանգարում. նույն սարի ծնունդ են, և մանանան երկնքից նրանց համար է իջել։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ