Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Այսօր ականավոր լեզվաբան Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor akanavor lezvaban Manowk Abeghyani tsnndyan orn e_49451

․․․ Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին: Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք, հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառավ ասած՝ կատարյալ դեմքը․․․

Պարույր Սևակ

Ականավոր հայ լեզվաբան Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865թ․-ի մարտի 17-ին Աստապատ գյուղում (այժմ՝ Թազաքենդ, Նախիջևան), Խաչատուրի ընտանիքում։ Գրաճանաչ դառնալուց հետո Աբեղյանը հաճախում է Կարմիր վանքի դպրոցը, որտեղ մի քանի ամիս անցկացնելով՝ ուսումը շարունակում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ճեմարանն ավարտում է 1885 թթ․-ին։

Շուտով Աբեղյանը անցնում է ուսուցչության Շուշիի թեմական դպրոցում։ Շուշիում գտնվելու տարիները բավականին բեղուն են լինում լեզվաբան Աբեղյանի համար, ով 1888 թ․-ին հրատարակում է «Նմուշներ» բանաստեղծական ժողովածուն, որից հետո զերծ է մնում բանաստեղծություններ գրելուց։ Արդեն մեկ տարի անց կրկին Շուշիում լույս է ընծայվում «Սասնա ծռեր»-ի «Դավիթ և Մհերն» պատումին։ Այս ընթացքում Աբեղյանի անունը տեսնում ենք նաև «Մուրճ» ամսագրում, որտեղ տպագրվում է նրա առաջին հետազոտությունը՝ «Ազգային վեպ» վերնագրով։

1889 թ․-ին Աբեղյանը նշանակվեց Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց վարժարանի տեսուչ, ապա ստանձնեց հայոց լեզվի և գրականության ուսուցչի պաշտոնը։ Այս ընթացքում ևս Աբեղյանը չէր խորշում հայտնվել ասագրերում և պարբերականներում, նա ակտիվ համագործակցում էր «Նոր դար»-ի հետ, որտեղ հանդես էր գալիս «Վարսամ», «Գիսավոր» ծածկանուններով։

Նույն տարում Աբեղյանը ընտրվում է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության խմբագրական ժողովի անդամ, սակայն Թիֆլիսում եկար չի մնում․ ինչպես այսօր, այնպես էլ մեկ-երկու դար առաջ արտասահմանյան առաջատար բուհերում կրթություն ստանալը մեծապես կարևորվումէր։ Ուստի Աբեղյաը ևս ետ չմնաց իր տարեկիցներից և արդեն 1893 թ․-ին նա Գերմանիայում էր։ Նրա ուսման և կացույան խածսերը հոգում էր նավթային մագնատ և բարերար Ալեքսանդր Մանթաշյանը։

Աբեղյանը շուտով ընդունվում է Ենայի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետ, որտեղ մնում է երկու կիսամյակի չափով, պա անցնում է Լայպցիգ և Բեռլին։ Այս ողջ ընթացքում նա կատարելագործվում է՝ուսումնասիրելով գերմանական գրականություն։ Երկու տարի անց նրան տեսնում ենք արդեն Փարիզում՝ Սորբոնի համալսարանի բանասիրության ֆակուլտետի ազատ ունկնդրի դերում։ Այս ընթացքում հասցնում է զբաղվել նաև գերմաներենի ու ֆրասերենի ուսումնասիրությամբ, գրում է «Գրական դպրոցներ» աշխատությունը, որը հատվածավորված տպագրվում է «Նոր-դար»-ում։

1898 թ․-ին Մանուկ Աբեղյանն ավարտական քննություններ էր հանձնում Ենայի համալսարանում, որտեղ որպես իր դեսերտացիա ներկայացրեց «Հայ ժողովրդական հավատալիքը» աշխատությունը և, բարեհաջող պաշտպանելով, ստացավ փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Աբեղյանը վերադառում է Թիֆլիս, ապա հրավիրվում Գևորգյան ճեմարանում դասավանդելու։ Այս պահից սկսած 16 տարի շարունակ Աբեղյանը դասավանդում է ճեմարանում։

Արդեն 1900-ական թթ․-ին Աբեղյանը իր ողջ ուշադրությունը սևեռում է հայագիտության վրա, սկսում է կատարել բազմաթիվ ու բազմակողմանի հետազոտություններ, որոնցից էր «Հայ ժողովրդական վեպը»։

1914թ․-ից Աբեղյանը դադարում է դասավանդել և աշխատել ճեմարանում,անցնում է Թիֆլիս, քանի որ ստացել էր առաջարկ Ներսիսյան դպրոցից։ Այստեղ սկսում է դասավանդել գրաբար և հայ հին գրականություն։ Այս ընթացքում հրավեր է ստանում նաև Բաքվից։

1918 թ․-ին Թիֆլիսի Հայ փաստաբանների միությունը նախաձեռնում է կազմել իրավաբանական տերմինների բառարան, որի աշխատանքներին մասնակցում էին Մանուկ Աբեղյանը ու Ստեփան Մալխասյանցը: Բառարանը լույս տեսավ 1919 թ․-ին, իսկ արդեն մեկ տարի անց Աբեղյանը հրավիրվեց Հայաստանի արդարադատույա նախարարություն աշխատանքի։

Այս ընթացքում Թիֆլիսում իրավիճակն իսկապես, որ բուռն էր․ կանանց բժշկական դասընթացները վերածվում են Կովկասյան համալսարանի: Այստեղ Աբեղյանը հչավիրվեց դասախոսելու։ Այսպիսով, Մանուկ բեղյանը Կովկասյան համալսարանում աշխատեց ընդամենը 2 տարի։

Իրավիճակը բուռն էր նաև Երևանում, որտեղ ծնվում էր մայր բուհը։ Արդեն 1919 թ․-ի օգոստոսի 1-ին Աբեղյանը նշանակվում է Երևանի համալսարանի դասախոս և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։ Սակայն, ինչպես գիտենք Երևանի մայր բուհը նախնական շրջանում բացվել է Ալեքսանդապոլ քաղաքում և միայն որոշ ժամանակ անց հաստատվել մինչև ճրս կանգուն շենքում։

1920թ․-ին Աբեղյանը ստանում է հերթական առաջարկը․ կազմել հայերեն լեզվով ռազմական հրամաններ ու հրահանգներ։ Աշխատանքը տևում է մի քանի տարի։Խորհրդային կարգերի հաստատումից հետո այս առաջարկին են ավելանում ռուս- հայերեն և հայ-ռուսերեն ռազմական տերմինային բառարանի կազմումը։

Իր կատարած ահռելի աշխատանքների համար Աբեղյանը շուտով արժանանում է դոցենտի գիտական աստիճանի, իսկ արդեն 1926թ․-ին ստանում է հայ գրականության պատմության պրոֆեսորի գիտական աստիճան։

Աբեղյանը զերծ չի մացել նաև քաղաքական կյանքում մասնակցություն ունենալուց։ Նրան տեսնում ենք միանգամից մի քանի պաշտոններում կամ մի քանի խմբերում՝ որպես ակտիվ անդամ։ 1925 թ․-ին Մանուկ Աբեղյանն ընտրվում է Հայաստանի Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։ 1929 թ․-ին արդեն նա Անդրկովկասի Կենտգործկոմի անդամ էր։ 1932 թվականին նա ընտրվում է Հայաստանի Կենտգործկոմի նախագահությանն առընթեր կազմված, Հայաստանի ԽՍՀ

բնակավայրերի անունների ճշգրտման և ձևավորման հանրապետական հանձնաժողովի նախագահ։

1935 թ․-ին Աբեղյանը ստանում է գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ մի քանի ամիս անց՝ հասարակական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1931 թ․-ից անակնկալ կերպով վատանում է Աբեղյանի տեսողությունը, ինչն էլ ստիպում է ականավոր գործչին լքել Երևանի մայր բուհը։ Թեև նա չի դադարում զբաղվել գիտահետազոտական ակտիվ ուսումնասիրություններով,սակայն բժիշկերը նրան ստիպում են թողնել լարված աշխատանքը։ Որքան էլ որ վատ էր գնահատվում Աբեղյանի առողջական վիճակը, նրան հաջողվում էավարտին հասնցել սկսածը․ 1940-1941 թթ․-ին հրատարակվում են «Վիպական երգեր» և «Վիշապներ» կոչված կոթողները, նույն թվականին լույս է տեսնում Մաշտոցի մահվան 1500-ամյակի առիթով Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի գիտական հրատարակությունը։

1944թ․-ին Մանուկ Աբեղյանն արդեն Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր։ Սա մեծ մոտիվացիա դարձավ մեծանուն հայագետի համար, ով սկսեց աշխատել նոր թափով «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վրա։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմում անհայտ կորած որդու վիշտը ավելի սրացրեց նրա առողջական առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը․ 1944 թ․-ի սեպտեմբերի 25-ին Աբեղյանը մահացավ և հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ