Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Այսօր արևմտյան քրիստոնյաները նշում են Սուրբ ծնունդը

am en ru
Aysor arewmtyan k`ristonyanere nshowm en Sowrb tsnownde_37095

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Հիսուս Քրիստոսի ծնունդն են նշում կաթոլիկները, աշխարհի շատ երկրների ուղղափառները, լյութերականները և այլ բողոքական խմբեր:

Սուրբ ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից և պետական տոն է աշխարհի ավելի քան 100 երկրներում :

Քրիստոնյաների կողմից Ծնունդը նշելու առաջին հիշատակումները սկսում են IV դարից:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են տոնել նաև հեթանոսական տոները: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր:

XIII դարում` սուրբ Ֆրանսիսկո Ասսիզսկի ժամանակ, սովորույթ էր տաճարներում երկրպագման համար մսուրներ դնել, որոնցում տեղադրվում էր մանուկ Հիսուսի կերպարը: Ժամանակի ընթացքում Ծննդից առաջ մսուրներ սկսեցին դնել ոչ միայն տաճարներում, այլև տներում:

Ծննդյան տոնի բնորոշ է տանը զարդարված եղևնի դնելու սովորույթը: Այս հեթանոսական ավանդույթը ծնվել է գերմանախոս ազգերի մոտ, որոնց արարողակարգերում եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշն էր:

Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների մոտ` քրիստոնեության տարածմանը զուգընթաց, գույնզգույն գնդերով զարդարված եղևնին նոր խորհրդանիշ է ձեռք բերել, որով զարդարել են բնակարանը դեկտեմբերի 24-ից՝ որպես առատ պտուղներով դրախտի ծառի խորհրդանիշ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ