Այսօր աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է

am en es ru
Aysor ashkharhahrhch`ak tsovankarich`  Hovhannes Ayvazovskow tsnndyan orn e_82471

«Նրա անձի մեջ միահյուսված են գեներալը, եպիսկոպոսը, նկարիչը, հայը, միամիտ գյուղացին եւ Օթելլոն»

 

Անտոն Չեխովը

 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ․-ի հուլիսի 29-ին Ղրիմում՝ Կոստանդին և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում։ Հայրը Գևորգը, ով հանգամանքների բերումով անունը փոխել էր Կոնստանդին, Մոլդովայից էր գաղթել, մանր առևտրական էր։ Նրա և հայազգի Հռիփսիմեի ամուսնությունից ծնվեց 5 երեխա, որոնցից մեկն էլ ապագայում աշխարհահռչակ ծովանկարիչն էր։ Դեռ մանկուց Հովհաննեսը աչքի էր ընկնում իր առանձնահատուկ ընդունակություններով, որն առաջինը նկատեց Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը և սկսեց վարպետության դասեր տալ նրան։ Նա Այվազովսկուն տրամադրում էր ներկ, մատիտ, թուղթ, որպեսզի պատանի Այվազովսկին կարողանա ստեղծագործել։

 

 

«Ով ինչ ուզում է ասի, ամեն բնագավառում կան առաջնային մեծության աստղեր, այդպես է եղել նաև արվեստի պատմության ընթացքում: Այվազովսկին, երևի, տիրապետում է ներկերի պատրաստման գաղտնիքին, նման վառ և մաքուր երանգներ նկարչական խանութներում անգամ չեմ տեսել»

 

Իվան Կրամսկոյ

 

 

Վարպետության դասերից հետո Այվազովսկին ստացել է իր նախնական կրթությունը Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում։ Արդեն 1883-1887թթ․-ին նրա տաղանդը գնահատվում է պետությանկողմից և նա պետույանհաշվին ուսանելու է մեկնում Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ Կենսագրության համաձայն՝ Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է Յոհան Լյուդվիգ Գրոսը։

 

Այվազովսկին 1835 թ.-ին իր արդեն իսկ գլուխգործոցներ համարվող «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։

 

Տաների մոտ սովորելու ընթացքում նա բնանկարներ է կերտել, դրանցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ.-ի ցուցահանդեսին, որտեղից դրանք հանվել են այն պատճառով, որ վերը նշված Տաներըարգելելէր նրան միանձնյա գործունեություն ծավալել և այդ առթիվ բողոք էր ներկայացրել ցարին, ով էլ հեռացրել էր բնանկարները ցուցահանդեսից։ Կես տարի անց նա շարունակեց իր ուսումը բատալիստիկա դասարանում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ և հենց նրա հետ պարապելու շնորհիվ արդեն 1837թ․-ին արժանացավ ակադեմիայի ոսկե մեդալին, որից հետո անցավ Ղրիմ և Եվրոպա։

 

1838 թ.-ին ծովանկարիչն արդեն հարազատ Ղրիմում էր, որտեղ մեծ թափով կերտում էր մեկը մյուսին չզիջող ծովանկարներ, որոնցից է «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում»։ Ղրիմում վրձնած նկարների համար արժանացավ նկարչի կոչման։ Մեկ տարի անց նրան նորից տեսնում ենք Պետերբուրգում, որտեղ և ստանում է ավարտական վկայականը և իր ազնվական առաջին աստիճանը։

 

 

«Այվազովսկու «Փոթորիկը» բացառիկ հանճարեղ գործ է, ինչպես և նրա բոլոր փոթորիկները: Այս գործում նա մրցակից չունեցող վարպետ է: Նրա փոթորիկներում հանգստություն կա, կա այն հավերժական գեղեցկությունը, որը կարող ես տեսնել փոթորկուն ծովին նայելիս»

 

Ֆյոդոր Դոստոևսկի

 

 

Ավարտական վկայականը վերցնելուց հետո ծովանկարիչը մեկնում է Եվրոպա, որտեղ մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների, ուսումնասիրում է ամենատարբեր մշակույթներն ու դրանց ազդեցությունը կրած հանրահայտ նկարիչներին, կերտում գլուխգործոցներ։ 1840 թ.-ին նա Վասիլի Շտեռնբերգի հետ մեկնում է Հռոմ, լինում Վենետիկում, այցելում Սուրբ Ղազար կղզի՝ եղբոր մոտ, Ֆլորենցիայում և այլուր։ Ապա աշխատանքի է անցնում իտալական Սորենտո քաղաքում, որտեղ կերտած նրա առաջին գործերից է լինում «Քաոս»-ը, որն իր հերթին հերթական ոսկե մեդալն է բերում ծովանկարչին։ Իտալիայում եղած տարիներին ծովանկարիչն արժանանում է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի պարգևատրած ոսկե մեդալին, Պատվո լեգեոնի շքանշանին, իսկ արդեն Ամստերդամում ստանում է ակադեմիկոսի կոչում։

 

Այվազովսկին 4 տարի ճանապարհորդեց Եվրոպայով, եղավ ամենատարբեր քաղաքենորւմ, ամենատարբեր մշակույթներում, ամենատարբեր դպրոցներում ու ակադեմիաներում, ամենակարևորը, ամենատարբեր ափերում։ 1844թ․-ին կրկին Ռուսաստանում էր, որտեղ ևս ստացավ ակադեմիկոսի կոչում և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։

 

Շուտով Այվազովսկին բնակություն է հաստատում Թեոդոսիայում, կառուցել իր արվեստանոցը, ինչպես նաև մասնակցել Ղրիմի պատերազմին, որի ընթացքումևս

 

նկարել է, մասնակժվորաես այդ տարիներին նվիրված գործերից են «Սինոպի ծովամարտը», «Ծովամարտ», «Սևաստոպոլի պաշտպանությունը» գործերը։ 1868 թ․-ին գալիս է Կովկաս, ճանապարհին եղած գեղեցիկ տեսարանների ազդեցության ներքո վրձնում «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» գործերը։ Այնուհետև իր գործերը ցուցադրում է 1869թ․-ին Թիֆլիսում բացված գեղարվեստական ցուցահանդեսում։ 1873 թ․-ին նա կերտում է իր ինքնանկարը, որը գտնվում է Պիտտի պալատի պատկերասրահում։

 

Այս ընթացքում նա հացրել էր ամուսնանալ։ Ամուսնությունը հաջող չէր, և արդեն 1877թ․-ին Էջմիածինը թույլատրում է Այվազովսկուն օրինականացնել իր ապահարզանը անգլուհի կնոջից` Յուլիա Կրևից: Ամուսնալուծության պատճառներից էր, որ Յուլիան Այվազովսկու երեխաներին անջատել էր հայկական միջավայրից և ամուսնացրել օտարազգիների հետ: 1882 թ.-ին Այվազովսկին ամուսնանում է Աննա Սարգսյան- Բուռնազյանի հետ, ինչի առթիվ գրում է․

 

«Առաջին կնկանս հետ 20 տարի է, որ չէր կենայի, չի տեսածըս նորա` կա 14 տարի: Հինգ տարի ալ կա, որ Էջմիածնին սինոդը և կաթողիկոսը ինձի բաժանմունք տվին. այնպես որ կրնայի կարգվիլ: Միայն շատ կվախենայի մեկ ուրիշ ազգի հետ կապվելու… Ինձի ազատեցին առաջին պսակես ու ատով ավելի նորեն ազգիս մոտկըցա…»

 

Այդուհետ այվազովսկին,ապավինելով իր տեսողական հրաշալի հիշողությանը, մեկը մյուսի ետևից, կատաղի արագությամբ կերտում է այսօր Փարիզի Լուվրի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և այլուր պահվող կտավները: Նա աշխատել է բառացիորեն մինչև վերջին շունչը։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ մահվան օրը սկսել է նկարել «Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.-ի մայիսի 2–ին, ուղեղի արյունազեղումից։ «Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝ նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։ Իր կտակի համաձայն՝ նրան թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մրկտվել էր ու պսակադրվել։

 

Այսօր աշխարհի տարբեր երկրներում գործում են նրա անունը կրող կառույցներ, նրա հուշարձանները տեղադրված են ամենուր։ Աշխարհի առնվազն 11 երկիր Այվազովսկու և նրա ծովանկարների պատկերներով փոստային նամականիշներ է թողարկել։

 

Նրա ստեղծած 6000 անուն կտավների շարքում իրենց անդրդվելի տեղն ունեն բոլորին հայտնի «Աշխարհի արարումը», «9-րդ ալիքը», «Սև ծովը», «Ալեքսանդր Երրորդի մահվանը», Խրիմյան Հայրիկի դիմանկարը և այլն։ 2017թ․-ին Մոսկվայում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը անդրադարձավ Այվազովսկու խաղաղարար կտավներին, մասնավորապես նշվումէր, որ Ջոն Քենեդու ու Նիկիտա Խրուշչովի հանդիպման ժամանակ Սպիտակ տանը Քենեդին հրամայել է կախել Այվազովսկու կտավներից, որոնց շարքում եղել է «Օգնության նավը», որը ակնարկում էր ռուսների ու ամերիկացիների խաղաղ բանակցությունների մասին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ