Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Այսօր հայ մեծանուն արձակագիր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor hay metsanown ardzakagir Vardges Petrosyani tsnndyan orn e_85539

Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ…

Հայ արձակագիրների շարքում իր մշտարդի տեղն ունեցած Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թ․-ի օգոստոսի 9-ին Աշտարակ քաղաքում։ Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվելև ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը՝ միաժամանակ զբաղվելով քաղաքականությամբ, մասնավորապես՝ անդամակցելով ՍՄԿԿ-ին։ Այնուհետև սկսել է աշխատել1954-1955 թթ.-ին եղել է  Գավառի շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, ապա երկու տարի աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, որից հետո՝ հայությանը հայտնի «Ավանգարդ» թերթում։ Այս ընթացքում Վարդգես Պետրոսյանը եղել է նաև «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, որից դուրս գալուց հետո տեղափոխվել է «Գարուն» ամսագիր, որտեղ և 9տարի աշխատել է որպես գլխավոր խմբագիր։

Սկսած 1975թ․-ից Պետրոսյանը եղելէ  ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, այդ պաշտոնում աշխատել է մոտ 6 տարի, որից հետո ևս 7 տարի աշխատել է որպես նախագահ։  1994թ․-ին Պետրոսյանըհիմնադրել է «Երկիր Նաիրի» շաբաթաթերթը։

Վարդգես Պետրոսյան գրող արձակագրի ստեղծագործական կյանքը սկսվել է 1940-ականների երկրորդ կեսից, մասնավորապես մեզ հայտնի Պետրոսյանական առաջին գործը տպագրվել է 1947 թ․-ին։ Սկզբում Պետրոսյանին ասել արձակագիր՝ չափազանց կլիներ, նա գրում էր նաև չափածո գործեր, որոնք հիմնականում մեկտեղում էին նրա՝ կյանքի հանդեպ տածած սերն ու օր օրի երիտասարդությանը ավելի «նախանձով» նայելու զգացումը։ Նրա բանաստեղծական գործունեությունը, որպես այդպիսին, սահմանափակվեց 1958թ․-ին,երբ լույս տեսավ նրա՝ «Բալլադ մարդու մասին» ժողովածուն, որից հետո մեզ հայտնի է իայն արձակագիր Վարդգես Պետրոսյանը, ով արդի էր երեկ, այսօր ու վաղը։

Այսօր ամեն քայլափոխի երիտասարդների ձեռքումու պայուսակներույ կարող ես գտնել նրա գործերից հատկապես  «Ապրած և չապրած տարիներ» գործը։ Այսօր արդիեն նաև  «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» , «Դեղատուն «Անի»» և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Դեռ դպրոցահասակ պատանիներին շատ ծանոթ ու հոգեհարազատ է «Մենավոր ընկուզենին» վեպը, որի հանրայնությունն այնքան բարձր էր իր ժամանակին, որ Հայֆիլմը 1986թ․-ին նկարահանեց դրա հիման վրա ֆիլմ։ Նա նաև անդրադարձել է հայության սգինՀայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։                       

Իր գրական գործունեության ողջ ընթացքում նա բազմաթիվ կոչումների ու շքանշանների է արժանացել, մասնավորապես եղել է Հայաստանի լենինյան կոմերիտ միության դափնեկիր, ստացել ՀԽՍՀ պետական մրցանակ։ ՀԽՍՀ 9-10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել և  պարգևատրվել Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով։

Ինչ վերաբերում է Պետրոսյանի անձնական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ նա ամուսնացած է եղել  2 անգամ, բայց կյանքի վերջին շրջանում ապրում էր ոչ պաշտոնական ամուսնությամբ մի երիտասարդ աղջկա հետ: Այս ընթացքում նա ապահարզան էր ներկայացրել իր նախկին կնոջը՝ Սոնային, ով ամեն կերպ խոչնդոտում էրգործընթացին՝ չներկայանալով դատարան։ Հերթական դատը նշանակված էր և պետք է տեղի ունենար Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց: Այդ ընթացքում խոսակցություններ էին պտտվում առ այն, որ դատարանը վճռելու էր հօգուտ Պետրոսյանի, որով Սոնան զրկվելու էր մի քանի տներից և մեծ ունեցվածքից, որտեղից առաջ եկավ հիմնական շրջանառվող վարկածըՍոնային անհրաժեշտ էր այդ սպանությունը։ Նրան շուտով ձերբակալեցին, նրան, սակայն, հաջողվեց դուրս գալ բանտից և անհետանա: Այժմ նա ապրում է ԱՄՆ-ում:

Այսպիսով, տաղանդաշատ հայ գրողներից մեկը՝ Վարդգես Պետրոսյանը կյանքից անժամանակ հեռացավ 1994թ․-ին՝ սպանվելով անհայտ հանգամանքներում՝ իր տան շքամուտքում։ Գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2006 թ․-ին։

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ