Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, պատմաբան Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է

am en es ru
Aysor hay metsanown banasteghts, patmaban  Ghewond Alishani tsnndyan orn e_78703

Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է

 

Քերովբե Ալիշանյանը՝ նույն ինքը Ղևոնդ Ալիշանը ծնվել է 1820թ-ի հուլիսի 18-ին ԿՊոլսում՝ դրամագետի ընտանիքում։ 1830 թ-ին ընդունվել է Չալըխյան վարժարան, որն ավարտելուց հետո ընդունվել է Վենետիկի Սուրբ Ղազար վանքի դպրոցը՝ «Ընծայարան» և այնտեղ սովորել 1832-1841թթ, որից հետո տեղափոխվել է «Բարձրագույն կրթարան»։ Հենց այստեղ էլ սկսել է իր գրական գործունեությունը։

 

1841թ-ին Ալիշանը որպես ուսուցիչ աշխատանքի է անցնում Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում որին զուգընթաց աշխատում է նաև «Բազմավեպ» հանդեսում։ Շուտով նշանակվում է նաև Ռափայելյան վարժարանի տեսուչ։ Այս տարիներին նա ականատես է լինում իտալական ժողովրդական ազատագրական պայքարին, որով ոգեշնչված գրում է «Մասիսու սարերն» և այլ գործեր։

 

1850-1853թթ-ին Ալիշանը լինում է Հռոմում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում և այլուր, ուսումնասիրում է հայ գրիչների մատյանները, հաջողում է թարգմանել նաև Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը։

 

1861թ-ին Ղևոնդ Ալիշանը թողնում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսուչի պաշտոնը և վերադառնում Սուրբ Ղազար կղզի, իսկ 1861թ-ին նորից նշանակվում է Ռափայելյան վարժարանում՝ տեսուչ։ Նա պաշտոավարում է մինչև 1872թ-ը, որից հետո թողնում է մանկավարժությունն ու մինչև կյանքի վերջ զբաղվում հայագիտությամբ։

 

1886թ-ին Ղևոնդ Ալիշանը եղել է Ֆրանսիական ակադեմիայի պատվո լեգեոնի դափնեկիր, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի անդամ և դոկտոր։

 

Բեղմնավոր գործունեություն է ծավալել որպես բանաստեղծ, 1840-1852թթ-ի ընթացքում գրել է և ամբողջը ամփոփել «Նուագք» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 5 հատորով։ Վերցրել է «Նահապետ» ծածկանունն ու 1845թ-ին «Բազմավեպում» տպագրել «Ռամկական հոդվածներ»․․․

 

«Ռամկական երգը ազգային ոգվույն մեկ ձայնն է, որ շատ հեղ ուրիշ կողմանե մեռած կամ մարած ատեն ալ, դեռ այսպիսի երգոց մեջ կենդանի կմնա, անոր համար՝ ազգային երգ ալ կըսվի... »

 

Ալիշանը մեծ ներդրում է ունեցել հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման գործում։ Այդ գործերի շարքում են Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն», Լաբուբնի «Թուղթ Աբգարու․․․» և այլ գործեր։ Ալիշանի գիտական ժառանգությունը կազմում է ավելի քան 45 հատոր գիրք, որով վերջինս անմահացել է Հայոց պատմության էջերում և մեծ նպաստ բերել հայրենական գիտության զարգացմանը։

 

Ղևոնդ Ալիշանը վախճանվել է 1901թ-ի նոյեմբերի 9-ին՝ 91 տարեկան հասակում։ Թաղված է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ