Այսօր հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

am en es ru
Aysor hay metsanown k`andakagorts  Ervand K`och`ari tsnndyan orn e_67382

«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղաններըԻրական ստեղծագործությունը նման է գինու»

             Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ․-ի հունիսի 15- ին Թիֆլիս քաղաքում՝ Սիմեոնի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում 1906-1918 թթ․․-ին և միաժամանակ սովորել է նաև  Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, որն ավելի հայտնի է Շմերլինգի դպրոց անունով: 1918-1919 թթ․-ին արդեն Քոչարը մեկնում է Մոսկվա, որտեղ սովորում է  Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

 

Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է

Այդուհետ սկսվում են այդ փուլում դեռևս նկարչի ցուցահանդեսներըՏասներեք տարի շարունակ նա ցուցահանդեսների էր մասնակցում Պիկասոյի, Լեժեի, Կանդինսկիի, Միրոյի, Դիլանոյի հետ և այդ ամենը հանգեցրեց նրան, որ շուտով Երվանդ Քոչարը ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչությունը»։

Այսպիսով, Քոչարը բռնել էր համաշխարհային համբավին հասնելու ճանապարհը, սակայն սկսվեց հայրենադարձման փուլը և վերջինս 1936թ․-ին վերադարձավ Հայաստան և այստեղ մնաց 30 տարի։

 

Առանց անկումի ապրել՝ կնշանակի գնալ թույլ դիմադրության գծով

Քոչարը ընդունվեց Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցեց տեղական ցուցահանդեսներին։ Շատ շուտով կոմունիստական վարչակարգը ցույց տվեց իր վատ կողմերը և Քոչարին  մեղադրեց ֆորմալիզմի մեջ, ինչը հավասար էր «ժողովրդի թշնամի» պիտակին, սակայն այդ փուլում ևս նա մեծ հանրայնություն էր վայելում և նրա գործերը ցուցադրվում էին Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բնականաբար՝ նաև Երևանի Ազգային պատկերասրահում։

1955թ․-ին, չնայած այն հանգամանքն, որ Քոչարը գտնվում էր Հայաստանում, Փարիզում տեղի ունեցավ նրա հերթական ցուցահանդեսը՝ կնոջ` Մելինե Օհանյանի ջանքերով։ Կինը մշտապես հույ ուներ, որ Քոչարը կվերադառնա Փարիզ, սակայն, ինչպես կտեսնենք ավելի ուշ, հույսերն ապարդյուն էին։ Այս փուլում հենց ստեղծվեցին «Զվարթնոցի արծիվը», «Մելանխոլիան», «Կիբեռնետիկայի մուսան», «Վարդան Մամիկոնյանը» և էլի մի քանի գործեր։

Երվանդ Քոչարի «պիկը»  եղավ «Սասունցի Դավիթը», որի համար վերջինս  1961 թ․-ին արժանացավ Պետական պարգևի, 1956 թ․-ին դարձավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, 1976թ․-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։

«Սասունցի Դավթի»  հետ կապված բավականին հետաքրքիր պատմություններ կան, մասնավորապես այն, որ Քոչարին առաջարկեցին քանդակը ստեղծել էպոսի 1000-ամյակի առթիվ և ընդամենը մեկուկես ամիս առաջ։ Շուտով Քոչարն արձանի գիպսե տարբերակը ներկայացրեց համապատասխան մարմնին, որից հետո՝  1941 թ․-ի ամռանը ձերբակալվեց, քանի որ որոշները պնդում էին, որ Դավթի թուրն ուղղված էր դեպի «բարեկամ» Թուրքիա։  Քոչարը բանտում մնաց երկու տարի։

Բանտից դուրս գալուց հետո Քոչարը էլ ավելի մեծ եռանդով շարունակեց իր գործունեությունը՝ 1965 թ․-ին Երևանում կազմակերպելով իր  առաջին անհատական ցուցահանդեսը, իսկ արդեն տասը տարի անց Երևանում հայտնվեց Վարդան Մամիկոնյանի արձանը։ Քոչարի հերթական ցուցահանդեսը, արդեն հետմահու, եղավ 1984թ․-ին։