Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Այսօր ուսուցչի միջազգային օրն է

am en ru
Aysor owsowts`ch`i mijazgayin orn e_24581

1994թ․-ի հոկտեմբերի 5-ից առ այսօր ամեն տարի աշխարհի ավելի քան հարյուր երկրներում նշվում է Ուսուցիչների միջազգային տոնը, որի հիմնական և գլխավոր առաքելությունը ուսուցիչներին՝ սերունդ կրթող ու դաստիարակող նվիրյալներին աջակցելն ու շնորհակալություն հայտնելն է։ «Էդյուքեյշն Ինթերնեշնլ»-ի և նրա  կազմի մեջ մտնող 401 անդամ-կազմակերպությունների ջանքերով այսօր արդեն տոնը լայնորեն ճանաչված է։

Օրվա ընտրությունը կապված է 1966թ․-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված համատեղ կոնֆերանսում ընդունված «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» փաստաթուղթի հետ, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որդեգրած քաղաքականության՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած ահռելի ներդրման ճանաչումն ու գնահատումը։

2002թ․-ին Ուսուցիչների միջազգային օրվա պատվին Կանադայում թողարկվեց նամականիշ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նախկինում Ուսուցչի օրը Կառավարության 2001 թ․-ի հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, հետագայում արդեն 2010 թ․-ի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ, տոնը մեծ հանդիսավորությամբ նշվում է հոկտեմբերի 5-ին։

Հաշվի առնելով օրվա առաքելությությունը՝ մենք ևս միանում ենք այսօր աշխարհի տարբեր ծայրերում հնչող շնորհավորանքներին ու բազմաթիվ մաղթանքներին, շնորհավորում բոլոր ուսուցիչներին և մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ կրթության ոլորտում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ