Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Այսօր սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի ծննդյան օրն է

am en es ru
Aysor sp`yowrhk`ahay grogh  Shahan Shahnowri tsnndyan orn e_84263

Հայտնի գրող Շահնուր Քերեսթեճյանը՝ Շահան Շահնուրը, ծնվել է 1903թ․-ի օգոստոսի 3-ին Կ․ Պոլիս քաղաքում Տաքարի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի Սկյուտարի Սեմերճյան թաղային դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Պերպերյան վարժարանում, որն ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ Շուտով՝ 1922 թ․-ին Շահնուրը հաստատվում է Փարիզում, որտեղ և ծնվում են նրա առաջին գործերը։ 1928-1932թթ․-ին նա սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Այնտեղ ապրելու տարիներին Շահնուրը աշխատակցում է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, ինչպես նաև Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։

Արդեն 1929 թ․-ին լույս է տեսնում գրողի առաջնեկը՝ «Նահանջը առանց երգի» վեպը, որն այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը, քանի որ վերաբերում էր սփյուռքահայերի ուծացման գործընթացներին։ Շուտով Շահնուրը ծանր հիվանդանում է և հեռանում Փարիզից։ Այդուհետ իր կենսագրության մեջ հաճախ է շեշտվւմ վերջինիս հիվանդանոցում գտնվելու հանգամանքը։ Հիվանդանոցում հայտնվելուց հետո սկսել է գրել՝ ստորագրելով Արմեն Լյուբեն։ Լյուբեն ստորագրությունը արդիական է եղել 1939ճ1956թթ․-ին, ինչը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Շահնուրը կապերը խզել էր հայության հետ՝ պահպանելով մի քանի մոտիկ բարեկամի։

Նրա ֆրանսալեզու ստեղծագործություններից է «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը, ֆրանսերեն են հրատարակվել նաև «Պրպտումներ անտեղի», «Գաղտագողի անցորդ», «Սուրբ համբերություն», «Բարձրավանդակ» և այլ ժողովածուներ, արդեն 1950-ականներին լուսյ է տեսել նրա պատմվածքների ժողովածուն, որը կրում թր «Թերթիս կիրակնօրյա թիվը» անունը։ Նրա գրական ժառանգության մեջ մեծ տեղ ու կարևորություն ունեն նրա նամակները։

1963 թ․-ին նշվեց նրա 60-ամյակը և ավելի մեծացավ նրա համբավը։ Շուտով նա մոտ 30-ամյա դադարից հետո վերադարձավ «Յառաջ», որտեղ սկսեց տպագրել իր նամակներն ու պատմվածքները։ Շահան Շահնուրը շատ մտերիմ հարաբերություների մեջ էր «Յառաջ»-ի խմբագրակտանն աշխատող Շավարշի հետ, ով կյանքից հեռացավ Շանհուրից մի քանի տարի առաջ։ Իսկ արդեն 1974թ․-ի օգոստոսի 20-ին Սանտ Ռաֆայել քաղաքում առողջական վիճակի վատացման պատճառով Շահան Շահնուրը լքեց կյանքը։ Նրան հուղարկավորեցին Փարիզում՝ Շավարշի կողքին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ