Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Բաքվի սանձազերծած սահմանային լարումները դիվանագիտական ենթատեքստ ունեն

am es
Bak`vi sandzazertsats sahmanayin larowmnere divanagitakan ent`atek`st ownen _74771

Արցախյան և նախիջևանյան խնդիրը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ մեր նոր իշխանությունները՝ ի դեմս գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, հայտարարեցին, որ այլևս չեն բանակցելու ԼՂ ներկայացուցիչների փոխարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ ընդգծելով, որ անորոշության մեջ է մնում հարցը՝ ի՞նչ ձևաչափով է Հայաստանը մասնակցելու այդ գործընթացին:

«Ինքս, որ տարիներ շարունակ ուսաումնասիրում եմ այս հարցը, անորոշության մեջ եմ հայտնվել, որովհետև այդ հայտարարությւնից պարզ չէ, թե ձևաչափով են մեր իշխանությունները մտնելու բանակցային գործընթացի մեջ: Եթե նոր իշխանություններն ասում են, որ իրենք չեն նստելու բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի փոխարեն, դա նշանակում է, որ իրենք բանակցություններին մասնակցելու են իրենց փոխարեն, այսինքն՝ Հայաստանը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կողմ: Մի բան, որը հենց Բաքվի նպատակն է»,- ասաց Մանասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ «մենք բանակցությունների սեղանի շուրջ նստում ենք Արցախի փոխարեն», և հավելեց՝ այդ արտահայոտությունն ունի նաև երկրորդ իմասը. նշանակում է, որ Հայաստանը՝ որպես առանձին պետություն, նստած չէ բանակցությունների սեղանին և Ղարաբաղի փոխարեն է խոսում: «Կարծում եմ, որ նոր իշխանությունների առաջարկած մոտեցումը պետք է լավ կշռադատվի,  քանի որ այն կարող է օգտագործվել բոլորովին այլ իմաստներով մեր հակառակորդների կողմից: Այլ բան է, եթե Հայաստանը չներկայանա և ասի, որ Ղարաբաղյան հակամարտության անմիջական կողմը Արցախն է, նրա հետ էլ խոսեք»,- նշեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մանասյանը կարծիք հայտնեց, որ Բաքուն վերջին լարումներով փորձում է  ստիպել Հայաստանի իշխանություններին, որ իրենց անունով նստեն բանակցությունների սեղանի շուրջ,  իսկ Ադրբեջանը շարունակի չխոսել Ղարաբաղի հետ. «Սա վերջին իրադարձությունների դիվանագիտական երեսն է: Հետևաբար պետք է լավ մշակվեն այդ բանաձևերը: Պետք է հայտարարվի՝  այսուհետ մենք ներկայանում ե՞նք որպես հակամարտության կողմ, թե՞ չէ, և եթե ներկայանում ենք, ապա ի՞նչ հարցերով»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ