Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Բասկետբոլ. Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Սոֆիա

am
Basketbol. Hayastani minch`ew 20 tarekanneri havak`akane meknets` Sofia_76935

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, այսօր առավոտյան մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավքականակնները:

Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:

Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝

1. Ջասթին Կույումջյան 2. Շանթ Արսլանյան 3. Ալեքս Իսկենդերյան 4. Գաբրիել Աճեմյան 5. Անդրե Զոհրաբյան 6. Զաքարի Թավիթյան 7. Գեորգի Պոդկոլզին 8. Արտյոմ Փեչենջյան 9. Դավիթ Միքայելյան 10. Արման Դանիելյան 11. Դավիթ Խաղաչատրյան 12. Արամ Մկրտչյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ