Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բլոգեր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել

am ru
Bloger Lapshine lk`el e Adrbejani taratsk`n ow meknel Israyel_21554

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը: Հայտնի է, որ Լապշինն իր մոր հետ Բաքվից ուղիղ չվերթով մեկնել է Իսրայել: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Բաքվի օդանավակայանում աղբյուրի:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Բաքու էր ժամանել Լապշինի մայրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատվել է կալանքից:

Լապշինի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ բլոգերն Իսրայել արտահանձնման դիմում է ներկայացրել:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:

 

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ բլոգերը կիրակի փորձել է ինքնասպանություն գործել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ