Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Բոլոր մետաղական հանքերում իրականացնելու ենք ստուգումներ. Փաշինյան

am
Bolor metaghakan hank`erowm irakanats`nelow enk` stowgowmner. P`ashinyan   _79675

   Մենք հայտարարել ենք, որ բոլոր մետաղական հանքերում իրականացնելու ենք ստուգումներ, և դա անելու ենք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացառված է, որ որևէ հարցի վերաբերյալ կամայական որոշում կայացնենք: Մեր գործողություններում մեզ սահմանափակողը մենք ենք լինելու, քանի որ իշխանական կամայականությունից խուսափելու ամենաճիշտ ճանապարհը սա է»,- ասել է վարչապետը:

Նա նաև հավելել է.«Ամեն ինչի համար պետք է իրավական հիմք լինի, ստուգելու ենք, ստուգման պրոցեսներ են իրականացվելու, ցավոք, դրանք շատ արագ չեն կարող տեղի ունենալ՝ ծավալների պատճառով: Եթե պարզվի, որ ինչ-որ բան անելու համար իրավական հիմք կա՝ կանենք»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ