Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիս Ռոնալդոն գալիս է Հայաստան

am
Brazilats`i legendar fowtbolis Rhonaldon galis e Hayastan _75091

Բրազիլացի լեգենդար հարձակվող, ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն կմասնակցի Երևանում կայանալիք Լեգենդների խաղին, որը կայանալու է հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ավելի վաղ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հայտնել էր, որ Երևանում անցկացվելու է ֆուտբոլային հանդիպում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների միջև: Լատինական Ամերիկայի թիմից հանդես կգան Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Սանետին և Բեբետոն:

Եվրոպայի թիմից հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստուչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, ենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մատեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ