Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Բրիտանական թերթի անդրադարձը հայ շինարարի կառուցած քարանձավի մասին

am es
Britanakan t`ert`i andradardze hay shinarari karhowts`ats k`arandzavi masin_69970

Բրիտանական The Daily Mail թերթը հայ շինարար Լևոն Առաքելյանի մասին հոդված է  հրապարակել: Նա 19 մ խորությամբ եւ 914 մ² մակերեսով հսկայական նկուղ է կառուցել՝ օգտագործելով միայն մուրճ և հատիչ:

23 տարի շարունակ Լևոն Առաքելյանը Կոտայքի մարզի Առինջ գյուղի իր տանը նկուղ է կառուցել: Լևոնն աշխատել է նույնիսկ իր մահվան օրը 2008 թվականին: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ կինը խնդրեց ամուսնուն կարտոֆիլի պահպանման համար զով վայր կառուցել:

Այժմ ձեռակերտ նկուղը թանգարան է, որտեղ այցելած  նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չեպլը իր տպավորություններն է պատմել բրիտանական թերթում:

Լևոնն իր նախագիծն սկսել է 1985 թվականին՝ ամեն տարի քարանձավում ավելացնելով ավելի ու ավելի հետաքրքիր մասեր: Շինարարը աշխատում էր օրական  գրեթե 18 ժամ՝ միայն քնելու համար վերև բարձրանալով:

Քարանձավում են գտնվում շինարարի աշխատանքային գործիքները և կոշիկները: Քարանձավի շինարարության ընթացքում փորված ամբողջ հողը տրվել է տեղական շինարարներին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ