Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Բրյուսելում վարչապետ Փաշինյանը անվտանգության հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ է ունեցել

am
Bryowselowm varch`apet P`ashinyane anvtangowt`yan harts`eri showrj  karhowts`oghakan k`nnarkowmner e ownets`el _76779

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիայի՝ Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը մեկնարկել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, նախքան կենտրոնակայան մուտք գործելը վարչապետը պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:

 

«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ այսօրվա օրվա առաջին կեսին ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունենալու Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի և Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

 

Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ